Critical Factors of the Poverty Structure in Fami-lies Upbringing Children with Disabilities (Pre-Understanding Situation in the Republic of Moldova and Ukraine)

Authors

  • Lia Kalinnikova-Magnusson

Keywords:

զարգացման խանգարումով երեխաներ, զարգացման խանգարումով երեխաներ դաստիարակող ընտանիքներ, աղքատության կառուցվածք, կրիտիկական գործոններ

Abstract

Հոդվածում ներկայացված են զարգացման խանգարմամբ երեխաներով ընտանիքներում աղքատության կրիտիկական գործոնների և նրանցում հատուկ կրթության դերի ուսումնասիրությանն ուղղված հետազոտության արդյունքները: Խորհրդային ժամանակների գաղափարախոսությունն օրինականացնում էր «աղքատության հավասարությունը» կյանքի ցածր, բայց կայուն ստանդարտների միջոցով: ԽՍՀՄ փլուզումից հետո պետական ռեֆորմների ազատականացումը մեծացրեց հասարակության մեջ տնտեսական բևեռացումը: Զարգացման խանգարումով երեխաներ դաստիարակող ընտանիքների համար աղքատությունը դարձավ ակնհայտ: Հենվելով գիտական տեքստերի հիմնարար և ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքների վրա և կիրառելով միջմասնագիտական մոտեցում, հոդվածում առանձնացվել է կրիտիկական երեք գործոն՝ «ԿԳ», որոնք կառուցվածքայնացնում են աղքատությունը նման ընտանիքներում. ֆինանսական անբարեհաջողության ԿԳ, սոցիալական «բացառման և հատուկ կրթության ինստիտուցիոնալ պրակտիկայի» ԿԳ, «մարդկային ռեսուրսների և ընտանեկան կապիտալի» ԿԳ: ԿԳ-ներն իրենց բնույթով բազմաչափ են: Յուրաքանչյուր գործոնի բազմաչափությունը դրսևորվում է նրանում, որ նրանցից յուրաքանչյուրը ներառում է մի շարք ենթագործոններ, որոնք միաժամանակ առկա են տարբեր մակարդակներում. Մակրո- (կառավարման համակարգ), մեզո- (սոցիալ-մշակութային և հատուկ կրթություն), միկրո- (ընտանիք), որոնք միմյանց հետ կապված են բարդ կապերով, և առանձնահատուկ ձևով կառուցվածքայնանում են յուրաքանչյուր ընտանիքում: Այդ բոլոր գործոնները կրիտիկական նշանակություն ունեն զարգացման շեղումով երեխաներ ունեցող ընտանիքների դժբախտությունների և զրկանքների ամբողջական պատկերը հասկանալու համար: Գերիշխող դերը պատկանում է մակրո- կարգի ենթագործոնին՝ կառավարման համակարգին: Հատուկ կրթությունը Մոլդովայում և Ուկրաինայում արմատավորվել է խորհրդային «դեֆեկտոլոգիական կրթական մոդելում», որը երկար ժամանակ նորմավորվում էր սոցիալիստական հումանիզմի սկզբունքով՝ կառուցելով սոցիալական բացառման համատեքստը «դեֆեկտոլոգիական քառակուսու» ձևով, որը դարձավ չիրականացված «ուտոպիայի» սիմվոլիկ արդյունքը: Դրա հետ միասին եվրոպական կրթության մեջ ներառական գործընթացները՝ պայմանավորված նեոլիբերալ ռեֆորմներով, և նոր տեսական մտածողության պակասը, նոր խնդիրներ առաջադրեցին աղքատության կառուցվածքայնացման և վերարտադրության գործում հատուկ կրթության տեղի և դերի մասին: 

Downloads

Published

2015-01-20

How to Cite

Kalinnikova-Magnusson, L. (2015). Critical Factors of the Poverty Structure in Fami-lies Upbringing Children with Disabilities (Pre-Understanding Situation in the Republic of Moldova and Ukraine). Bulletin of Yerevan University G: Economics, 16(1), 42–57. Retrieved from https://pub.ysu.am/index.php/bulletin-ysu-economics/article/view/182