Բայական -վ- մասնիկի ձևաբանական զարգացումը հայերենում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.079Keywords:
բայական –վ- մասնիկը, գրաբար, միջին հայերեն, ձևաբանական զարգացում, սեռային նշանակություն, կրավորական բայեր, կրավորակերպ չեզոք, կրկնասեռ բայեր, կրավորական կառույց, երկանդամ կրավորական, եռանդամ կրավորականAbstract
-Վ- քերականական մասնիկի ուսումնասիրությունը բացառիկ կարևորություն ունի արդի հայերենի ձևաբանական և շարահյուսական համակարգերի մի շարք իրողություններ խորությամբ հասկանալու համար։ Հարցին անդրադարձել են շատ քերականներ՝ մասնավորապես բայի սեռային կարգի տարատեսակ դրսևորումների՝ կրավորական և կրավորակերպ չեզոքների, անդրադարձ և փոխադարձ չեզոք սեռի բայերի և, առհասարակ, կրկնասեռ բայերի նկարագրության առիթներով։ Հարցը քննարկվել է, բնականաբար, նաև շարահյուսական մակարդակում՝ կրավորական և ներգործական կառույցների, դրանց փոխհարաբերության և նման այլ խնդիրների առնչությամբ։ Սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ մասնիկի ծագման և իմաստային-քերականական զարգացման յուրահատկությունները տակավին ամբողջական քննության նյութ չեն դարձել։ Սույն հոդվածը այդպիսի մի քննություն է, որը նպատակ ունի նաև ի մի բերելու և ամբողջացնելու եղած տեսակետները։
References
Գ․ Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց (վերահրատ․), Եր․, 2009, էջ 278։
«Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության», հ․ Ա, Եր․, 1972, էջ 302։
«Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության», հ․ Ա, էջեր 310-313, 375-376։
Ա․ Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Եր․, 1987, էջ 73։
Ա․ Աբրահամյան, Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Եր․, 1953, էջ 204-212, 390-391, նույնի՝ Բայը ժամանակակից հայերենում, գիրք I, , Եր․, 1962, էջ 619, Ս․ Ան-թոսյան, Բայը և նրա խոնարհման համակարգը//Ակնարկներ միջին գրական հայերենի պատ-մության, հ․ 1․, Եր․, 1972, էջ 302, 374-376։
Ա․ Աբրահամյան, Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, էջ 211։
«Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության», հ․ Ա, էջ 302, 380։
Հ․ Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ․ 4, Բ, Եր․, 1961, էջ 7-8։
Ստ․ Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հ․ 1-4, Եր․, 1944։
Ա․ Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք I, էջ 660-661։
Էդ․ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր․, 1976։
Ա․ Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք I, էջ 618-619։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.