ISSN 2579-2792
Announcements
-
2023-01-11
-
Հոդվածների տեղադրման մասին
2022-07-31ՀՈԴՎԱԾԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Read more about Հոդվածների տեղադրման մասին
Նախ մտնում եք https://journals.ysu.am/index.php/Educ-21st-Century/user/register այս հասցեով և գրանցվում։ Այնուհետև հոդված ուղարկելու համար անհրաժեշտ է վերոնշյալ դաշտ մուտք գործելուց հետո սեղմել «Submissions» կոճակը, որից հետո՝ աջ մասում հայտնված «New Submission»։ «Section»-ում պետք է ընտրել լեզուն և նյութի տեսակը՝ հոդված։ Դրանից հետո անհրաժեշտ է նշել բոլոր վանդակներում, որ Ձեր կողմից ուղարկվող նյութը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին (նախկինում չի հրատարակվել, բավարարում է տեխնիկական պահանջներին և այլն)։ Անհրաժեշտ է ընտրել «Article Text», ապա՝ սեղմել ներքևում «Upload File», ընտրել Ձեր հոդվածի ֆայլը, որից հետո սեղմել «Continue» կոճակը։ Այնուհետև «Edit» կոճակի միջոցով կարող եք խմբագրել ֆայլի անվանումը։ ԱՅՆ ՉՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿԻ ՁԵՐ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ, քանի որ ուղարկվելու է գրախոսման։ Այս գործողության ավարտին պետք է սեղմել «Continue» կոճակը։ Դրանից հետո համակարգը թույլ կտա ավելացնել հավելյալ ֆայլ։ Ապա պետք է նորից սեղմել «Continue» կոճակը, այնուհետև՝ «Save and Continue» կոճակը։ Կբացվի պատուհան, որտեղ պետք է գրել հոդվածի վերնագիրը (երեք լեզվով), ապա՝ տեղադրել սեղմագիրը (երեք լեզվով), որում կրկին չպետք է նշված լինեն Ձեր անձնական տվյալները, բանալի բառերը (երեք լեզվով)։ Հատուկ ուշադրություն դրաձրեք, որ յուրաքանչյուր բանալի բառը գրելուց հետո պետք է սեղմել «Enter» կոճակը, որպեսզի համակարգը այն ընկալի որպես առանձին բանալի բառ, հակառակ պարագայում բոլոր բանալի բառերը կընկալվեն որպես մեկ բառ։ «References» բաժնում պետք է տեղադրել գրականության ցանկը, որից հետո՝ սեղմել «Save and Continue»։ Ապա բացված պատուհանում պետք է սեղմել «Finish Submmision» կոճակը, որից հետո համակարգը կհարցնի՝ արդյոք ուզում եք հաստատել։ Պետք է սեղմել «OK»։ Դրանից հետո Ձեր էլփոստի հասցեին կստանաք նամակ խմբագրությունից, որ Ձեր հոդվածը գրանցվել է։Շնորհակալություն համագործակցելու համար։