Otar lezunerě masnagitakan npatakneri hamar
P - ISSN | : | 1829-4065 |
Ամսագրի մասին
Գիտական հոդվածների միջազգային պարբերականը նպատակ ունի հավաքելու և ներկայացնելու Հայաստանում և Հայաստանից դուրս <<Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար>> (FLSP) ոլորտի մասնագետների կողմից մշակված ժամանակակից մեթոդները՝ փորձի փոխանակման և դրանց հետագա զարգացման նպատակով: Այն հրատարակվում է 2001 թվականից ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ։
FLSP գրախոսվող, բաց հասանելիությամբ ամսագիր է, որը հրատարակվում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 1 ամբիոնի կողմից:
Խմբագրությունը բաղկացած է պատվավոր անդամներից՝ FLSP-ի ոլորտի ականավոր գիտնականներից, ովքեր հսկայական դեր են խաղացել ամսագրի հիմնադրման արագ լուրջ առաջընթացի գործում:
FLSP ամսագիրը լայն տարածում է գտնում FLSP գիտնականների և լեզվի պրակտիկ դասավանդողների շրջանում:
Ամսագիրը գտնվում է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գրախոսվող ամսագրերի ցանկում:
Բոլոր աշխատությունները տեղադրված են Երևանի պետական համալսարանի կայքում (publications.ysu.am)։
FLSP-ի գլխավոր խմբագիրն է պրոֆեսոր Մարգարետ Ապրեսյանը, բանասիրության գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ (margaret.apresyan@ysu.am)
Մանրամասն տեղեկությունների համար դիմել english@ysu.am