ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԿԵՏԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/flsp.v21i1.10661

Keywords:

Լեզվական գոյամակարդակներ, երկրաչափական սկզբունք, պատահույթներ, թեորեմ, արտածման ծառ, հիմք, ձևույթ, համակցաբանություն

Abstract

Մաթեմատիկական լեզվաբանության միջգիտակարգային գոյությունը պայմանավորված է լեզվի տրամաբանական շերտի ընձեռած հնարավորությամբ: Մաթեմատիկան լեզվի մակաշերտն է, բարձր վերացարկվածությամբ մակալեզու է` հիմնված լեզվական համակարգի վրա: Մաթեմատիկական սկզբունքը լեզվում առկա է մաթեմատիկական գիտության տարբեր բաժինների համամասնությամբ, այսինքն` լեզվի մաթեմատիկական օրինաչափությունները կարելի է վեր հանել երկրաչափական, հանրահաշվական, համակցաբանական, հավանական և այլ հայեցակետերով: Մաթեմատիկական զինանոցի գործադրումը լեզվում ինքնանպատակ չէ: Շնորհիվ մաթեմատիկական մեթոդնրի կիրառության` լեզվաբանությունը լեզվական օրինաչափությունների բացահայտման առավել մեծ հավաստիության և ստուգության է հասնում: Հայեցակարգային այս դիտարկմամբ էլ պայմանավորված է սույն հոդվածի արդիականությունը: Աշխատանքի նպատակն է վեր հանել մաթեմատիկական լեզվաբանության դերը լեզվի օրինաչափությունների ճշգրտությունն ամրագրելու և իմաստավորելու հարցում` տեսական և գործնական մեկնակետերով: Նպատակից բխող խնդիրն է մաթեմատիկական մեթոդների օգնությամբ բացահայտել և՛ մարդկային լեզվի, և՛ մասնավոր լեզվի օրինաչափությունների համակարգայնությունը` պարտադրայնության և հավանականության հայեցակետերով: Աշխատանքի նորույթը դիտարկվող միջգիտակարգը մի նոր գալարով վեր հանելու փորձն է` պայմանավորված նաև նպատակի ու խնդրի նորովի մատուցման իրողությամբ: Բացի մաթեմատիկական մեթոդներից` աշխատանքում գործի են դրվել ընդհանուր տրամաբանական, նշանագիտական և փիլիսոփայական, մասնավորապես` տրամախոսական մեթոդներ:

Author Biography

Դավիթ Գյուլզատյան, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան

Դավիթ Գյուլզատյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան

References

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աթայան Է., (1988) - Լեզուների ձևաբանական տիպաբանության առարկան և «անհատական լեզվական ձևի» բացահայտման խնդիրը // Բանբեր Երևանի համալսարանի, Երևան, 37-45 էջեր:

Աղայան Է., (1967) - Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Հայկական ՍՍՀ գիտ. ակադեմիայի հրատ., Երևան, 404 էջ:

Աղայան Է., (1987) - Լեզվաբանության հիմունքներ, Երևան, ԵՊՀ հրատ., 736 էջ:

Գյուլզատյան Դ., (2007) - Շարույթի երկոլորտ բնույթը // Էդմոն Ավետյան (Էդմոն Ավետյանի հիշատակին). կազմող և խմբագիր` Ն. Լ, Աբրահամյան, Երևան, «Արեգ», 208 էջ:

Քարտաշյան Ա., (1983) - Մաթեմատիկա, Երևան, «Լույս» հրատ., 432 էջ:

Chomsky N., Aspects of the Theory of Syntax (1965), // https://apps.dtic.mil/dtic/tr/fulltext/u2/616323.pdf (հասանելի էր 14.09.2018-ին) 253 էջ.

Hillel Bar Y., (1959) - Report on the State of Machine Translation in the United States and Great Britain, Jerusalem, Israel, 76 p .

Мамудян М., (1985) - Лингвистика, М., «Прогресс», 200 с.

Харрис З., (1962) - Совместная встречаемость и трансформация в языковой структуре // Новое в лингвистике, вып. II, М., Прогресс, с. 528-636.

Downloads

Published

2023-08-02

Issue

Section

Articles