Անգլիաբանությունները ֆրանսերենում

Authors

DOI:

https://doi.org/10.46991/flsp.v23i1-2.12188

Keywords:

անգլիաբանություն, փոխառություն, նորաբանություն, ֆրանգլե, բառապաշար

Abstract

Սույն հոդվածը միտված է ուսումնասիրելու “անգլիաբանություն” կոչվող երևույթը: Անգլիաբանությունը անգլերենից կատարված փոխառություն է որևէ լեզվում, այս դեպքում՝ ֆրանսերենում: Անգլիաբանությունների կիրառման պատճառները ֆրանսերենում շատ տարբեր են. պատճառներից են սխալ կամ բառացի թարգմանությունը անգլերենից ֆրանսերեն, անգլերենի գերիշխող դիրքը աշխարհում, նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ի հայտ գալը և հետզհետե զարգանալը, և վերջապես ֆրանսիացի երիտասարդների միտումը ավելի նորաձև երևալու: Հարկ է նշել, որ որոշ անգլիաբանություններ այնքան հաճախակի են կիրառվում ֆրանսերենում, որ բացարձակապես միախառնվում են վերջինիս հետ և նույնիսկ հայտնվում են բառարաններում, որպես լիարժեք ֆրանսերեն բառեր: Բազմաթիվ են դեպքերը, երբ անգլիաբանությունները այնքան են ադապտացվում լեզվում, որ ավելի կիրառելի են դառնում, քան ֆրանսերենում առկա դրանց համարժեքները: Հոդվածում խոսել ենք նաև “ֆրանգլե” կոչվող երևույթի մասին, որը ի հայտ է եկել վերջին ժամանակաշրջանում և վայելում է ֆրանսիացիների համակրանքը: Նշենք նաև, որ անգլիաբանությունները, բացի վերոնշյալ ոլորտներից, շատ ակտուալ են նաև սպորտում, դատական և պառլամենտական համակարգում, առևտրային շրջանակներում, ինչպես նաև վերջին շրջանում ֆիլմարտադրության ասպարեզում: Անգլիաբանությունները շարունակում են կիրառեվել ֆրանսերենում՝ ընդլայնելով կիրառելիության շրջանակները:

References

Barlézizian A. (2011). Précis de lexicologie du français moderne. Erévan, 61-63, 70-75

Colpron G., Forest C., Boudreau D. (1998). Le dictionnaire des anglicismes, 4è édition. Québec

Larreya P.-R. (2014). Parlez franglais !. Limoges

Leclerc J. (2008). L’hégémonie de l’anglais dans les sciences. Histoire de la langue française. Québec

Pergnier M. (1989). Les anglicismes ; Danger ou enrichissement pour la langue française ?. Paris, p.19-20

De Leão, D.N. (2001). Origem da Lingua Portuguesa. Lisbon

Pan D. (1987). J.G. Herder, the origin of language and the possibility of transcultural narratives. The Pennsylvania State University, USA

Морен М., Тетеревникова Н. (1970). Стилистика современного французского языка. Москва, 157-162

Downloads

Published

2024-06-30

Issue

Section

Articles