Banber Erevani hamalsarani. Tntesagitut'yun.
E - ISSN | : | 2738-2648 |
P - ISSN | : | 2579-2946 |
«Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն» հանդեսը լույս է տեսնում 2010 թվականից: Ժառանգորդն է «Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսի (1967-2009): Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:
«Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն» հանդեսը ժամանակակից գիտական հանդես է: Հրատարակում է գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ տնտեսագիտության բոլոր բնագավառներում, որոնք կարող են լինել ինչպես տեսական բնույթի, այնպես էլ՝ կիրառական: Հանդեսն ընդունում է բնօրինակ հոդվածներ և համապարփակ ուսումնասիրություններ, որոնք նախկինում չեն հրապարակվել:
Հանդեսի խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից՝ ընդունելով հայերեն, ռուսերեն և անգլերեն հոդվածներ: