Մսամթերքի շրջանառության ոլորտում հնարավոր անբարեխիղճ մրցակցության երևույթների կարգավորումներն ու դրանց բարելավման ուղիները ԵԱՏՄ շրջանակներում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.1.018Keywords:
մսամթերք, երշիկ և նրբերշիկ, անբարեխիղճ մրցակցություն, ԵԱՏՄ, մսային արտադրանք, միս պարունակող մթերքAbstract
Մրցակցության պաշտպանության օրենսդրություն ունեցող բոլոր երկրներում անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է: Այն արգելվում է նաև Եվրասիական միության անդամ երկրների օրենսդրությամբ: Հասարակության մոլորեցումը անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից մեկն է, սակայն միշտ չէ, որ ընկերությունների կողմից դրսևորվող վարքագիծը դիտավորություն է լինում: Երբեմն նման վարքագիծը ոչ ճիշտ կանոնակարգման կամ իրավական տարընթերցումների հետևանք են: Մսամթերքի արտադրության ոլորտում «Երշիկեղեն» և «Նրբերշիկ» ապրանքատեսակների շրջանառության ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոլորտը կարգավորող ԵԱՏՄ կանոնակարգում և դրա հայերեն տարբերակում առկա են մի շարք խնդիրներ և անհամապատասխանություններ, որոնք կարող են սպառողներին մոլորեցման պատճառ հանդիսանալ և դիտարկվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ: Հետևաբար նման բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է իրականացնել հստակեցումներ և փոփոխություններ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.