Մարդկային զարգացման հայեցակարգը հետահայացով
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.003Keywords:
Մարդկային զարգացման տեսություն, մարդկային զարգացման ինդեքս, կենսամակարդակ, բազմաչափ աղքատություն, անթրոպոցեն, մոլորակային ճնշումAbstract
Արդի ժամանակաշրջանում մարդկային զարգացման գլխավոր մարտահ-րավերներից են կայունությունը և անհավասարության տարատեսակ դրսևո-րումները։ Հոդվածում վերլուծության է ենթարկվել Հայաստանի մարդկային զարգացումը բնութագրող ցուցանիշների դինամիկան՝ միջազգային միտումնե-րի հետ համեմատելու, առկա բացերը գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով։ Ուսումնասիրվել են 1990-2020 թթ․ Հայաստանի և մի շարք երկր-ների ՄԶԻ-ները։ Թեև մարդկային զարգացման զեկույցում Հայաստանի կրթութ-յան ցուցանիշները գերազանցում են աշխարհի միջինը, ոլորտում առկա խնդիրները երկրի աճը զսպող առանցքային սահմանափակումներից են։
Անցած 30 տարում կիրառվել են մարդկային զարգացումը բնութագրող տարբեր ցուցանիշներ՝ կանանց հնարավորությունների և իրավունքների ընդ-լայնման, անհավասարության, բազմաչափ աղքատության և այլն։ Անտրոպո-ցենի դարաշրջանում կիրառվում է նոր մոտեցում՝ ՄԶԻ-ն ճշգրտվում է հաշվի առնելով մոլորակային ճնշումը։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.