Ազգային հարստության կապիտալացման և ըստ եկամտային խմբերի բնակչության դասակարգման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.017Keywords:
ՀՆԱ,, ազգային հարստություն, բնակչության եկամուտներ, եկամուտների բաշխում, համախառն կուտակում, ակտիվներ, ներդրումներ, արտադրված կապիտալ, մարդկային կապիտալ, բնական կապիտալAbstract
Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական բարդ և անորոշության (ինչպես ներքին, այնպես էլ, հատկապես, արտաքին քաղաքականության ոլորտներում) բարձր աստիճանի պայմաններում խիստ արդիական է դառնում երկրի տնտեսական աճի ապահովման գործում բացահայտել բնակչության եկամուտների ձևավորման և բաշխման ազդեցությունը (նկատի ունենալով, որ ՀՀ-ում ազգային հարստության ցուցանիշը չի հաշվարկվում)։
Ինչպես հայտնի է, բնակչության եկամուտների ավելացման հիմնական միջոցը ՀՆԱ-ի աճն է, քանի որ տնտեսական աճի հաշվարկման հիմքում եկամուտների և արտադրութան ծավալներն են:
Ազգային հարստության և ՀՆԱ-ի միջև կապը բնութագրելու համար հեղինակները դիտարկել են ՀՆԱ-ն «կապիտալացման» հնարավորությունը և դրա համար անհրաժեշտ ժամանակահատվածը։ Ակնհայտ է, որ որքան կարճ է այդ ժամանակահատվածն, այնքան ավելի արդյունավետ է գործում երկրի տնտեսությունը և բարձր են նրա վերարտադրական հնարավորություններն ու սոցիալ-տնտեսական զարգացման ներուժը:
Հոդվածում ուսումնասիրվել են բնակչության եկամուտների ձևավորման և բաշխման ժամանակակից միտումներն ու այդ հարաբերությունների վիճակը Հայաստանի Հանրապետությունում: Հիմնական հարցերից մեկը, որը գտնել է հեղինակների տեսադաշտում․ կարելի է արդյո՞ք ՀՆԱ–ն ավելի արդարացի բաշխել, որպեսզի որոշակի ներդաշնակություն լինի աշխատանքի, կապիտալի տերերի և պետության եկամուտների միջև։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ–ում բնակչության եկամուտների բաշխումը չի նպաստել հանրության տարբեր շերտերի միջև սոցիալական համերաշխության մթնոլորտի ստեղծմանը, այլ հակառակը: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ–ում բնակչության տարբեր խմբերի եկամուտների ձևավորումը հիմնավորված չի եղել և այն հետևանք է ՀՆԱ–ի ոչ արդարացի բաշխման։
Վերը շարադրվածի համատեքստում հրատապություն է ստանում ազգային հարստության գնահատման մեթոդաբանության և դրա կիրառման հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը, ինչպես նաև ազգային հարստության ու բնակչության եկամուտտերի բաշխման արդյունավետ միջոցառումների ու կառուցվածքների ստեղծումը։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.