Պետության կայացածության գնահատման մեթոդաբանության շուրջ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.032Keywords:
պետության կայացածություն, տնտեսական քաղաքականություն, պետական կարգավորում, պետության անգործունակության համաթիվ, կոռուպցիայի ընկալման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվAbstract
Վերջին տասնամյակներում պետության կայացածության մասին քննարկումներն արդիական են դարձել՝ պայմանավորված պետության գործառույթների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ, պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությամբ: Տարբեր հետազոտողներ և կառույցներ պետության կայացածության աստիճանի որոշման տարբեր մոտեցումներ են առաջարկում՝ կիրառելով տարբեր ցուցանիշներ և համաթվեր։ Սույն հոդվածում քննարկվել են պետության կայացածության մակարդակի գնահատման ամենից տարածված մոտեցումներից երեքը՝ պետության անգործունակության համաթիվը, կոռուպցիայի ընկալման համաթիվը և գլոբալ մրցունակության համաթիվը։ Վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ պետության անգործունակության ցուցիչով Հայաստանի Հանրապետության դիրքը վերջին 6 տարիների տնթացքում չի փոխվել, կոռուպցիայի ընկալման համաթվի առումով վերջին 2 տարիներին որոշակի առաջընթաց է արձանագրվել՝ պայմանավորված 2018թ․-ի քաղաքական իրադարձություններով, իսկ գլոբալ մրցունակության համաթվի առումով Հայաստանի Հանրապետության դիրքերը թուլանում են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն, ապրանքների շուկա և նորարարության կարողություն ենթացուցիչների մասով։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.