Կազմակերպությունների սնանկացման հիմնահարցերը ճգնաժամային կառավարման դիտանկյունից
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.057Keywords:
սնանկության կանխարգելում և կառավարում, կազմակերպության լուծարում, ճգնաժամային իրավիճակ, ֆինանսական առողջացում, ֆինանսական կայունությունAbstract
Ժամանակակից հասարակություններում տնտեսական աճի բարելավմանն ուղղված իրավատնտեսական կարգավորումների համակարգում ավելի գերակայող են դարձել կազմակերպությունների սնանկացման կառավարման գործընթացները: Տնտեսության զարգացման հիմնական ինստիտուտներից մեկը կազմակերպությունների սնանկության գործընթացի պետական կարգավորումն է, որն իրականացվում է համապատասխան իրավատնտեսական ակտերի և այդ գործընթացը սպասարկող կառուցակարգերի միջոցով։ Ըստ որում, այդ ինստիտուտի արդյունավետ գործունեությունն ապահովում է ինչպես առանձնացված, այնպես էլ դրան առնչվող կազմակերպությունների խմբի և ոլորտների գործունեությունը, որը նպաստում է և' բնակչության զբաղվածությանը, մակարդակի բարձրացմանը, և' պետական բյուջեի եկամուտների ավելացմանը: Սնանկության արդյունավետ կառավարումը հավելյալ լծակների գործադրում է պահանջում տնտեսության կառավարման ճգնաժամային իրավիճակներում։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.