Ռիսկային վարկը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.066Keywords:
վարկ, պարտքային ծուղակ, payday, բանկ, ՈՒՎԿ, աղքատություն, գերվարկավորվածություն, պետական կարգավորումAbstract
Որոշ վարկատեսակներ համարվում են ռիսկային, քանի որ դրանք կարող են հանգեցնել գերվարկավորվածության և ստիպել սպառողներին իրենց պարտքը անընդհատ մարել նոր վարկով։ Այս «պարտքային ծուղակ»-ները կարող են բերել աղքատության և, հետևաբար, հաճախ պետական կարգավորման անհրաժեշտություն է առաջանում նման վարկերից սպառողներին պաշտպանելու համար։ Հայաստանում և՛ աղքատության, և՛ սպառողների վարկային բեռի մակարդակները բարձր են, իսկ սպառողական վարկերի օգտագործումը լայնատարած է։ Այս հետազոտությամբ փորձում ենք պարզել, թե արդյոք ՀՀ-ում սպառողական վարկերը պարունակում են նման՝ «պարտքային ծուղակ»-ի հանգեցնելու ռիսկ, ուսումնասիրելով միջին տարեկան էֆեկտիվ տոկոսադրույքները, վարկերի նվազագույն չափերն ու ժամկետները, և համադրելով այդ տվյալները միջին ընտանիքի ամսական հայեցողական եկամտի հետ։ Ակնհայտորեն, միջին աշխատավարձ ստացող ընտանիքների մեծ մասը չեն կարող մի շարք սպառողական վարկեր մարել 1-3 ամսում առանց գույքային աղքատացման, չնայած, որ ըստ ՀՀ առևտրային բանկերի և ՈՒՎԿ-ների հաշվետվությունների՝ այդ վարկերի մի զգալի մաս մարվում են նշված ժամկետներում։ Այս անհամապատասխանությունից ենթադրվում է, որ սպառողների մի մասը իրենց վարկերը «թարմացնում» են, կամ մարում են այլ վարկերի հաշվին։ Սա նշանակում է, որ հայտնվել են «պարտքային ծուղակ»-ում։ Այսպիսով, առկա է հիմնավոր կասկած, որ ՀՀ-ում գոյություն ունեն «պարտքային ծուղակ»-ներ, բայց այդ պնդումը հաստատելու համար անհրաժեշտ է առավել բազմակողմանի ուսումնասիրություն։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.