Շենքերի տեղեկատվական մոդելավորման ներդրման ազդեցության տնտեսական նշանակությունը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.3.044Keywords:
BIM, ՇՏՄ, Շենքերի տեղեկատվական մոդելավորում, ՇՏՄ ինտեգրում, ՇՏՄ ազդեցություն տնտեսության վրա, ստանդարտացում, նորմատիվային բազայի համապատասխանեցումAbstract
Նոր տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) արագ զարգացումը, առատացումն ու տարածումը շարունակաբար փոփոխություններ են մտցնում տնտեսության մեջ, մասնավորապես քաղաքաշինության ոլորտում։ Վերափոխումների առանցքային տեխնոլոգիան Շենքերի տեղեկատվական մոդելավորումն է (ՇՏՄ), որը նախատեսված է ոլորտը մեկ ընդհանուր տեղեկատվական տիրույթում ինտեգրելու համար, շինությունների նախագծման, կառուցման, շահագործման և ապամոնտաժման փուլերով՝ ընդգրկելով շինության ողջ կյանքի ընթացքը։ Հոդվածում դիտարկվում է ՇՏՄ տեխնոլոգիայի ինտեգրման ազդեցությունը մակրո- և միկրոտնտեսագիտությունների տեսանկյուններից՝ օգտվելով Ռ․ Սոլոուի և բազմագործոնային արտադրողականության մոդելներից, քանի որ նոր տեխնոլոգիաների ինտեգրումից սպասվող ոլորտի արտադրողականության բարձրացումը ենթադրում է լրացուցիչ ներդրումներ՝ ստանդարտացման, նորմատիվային բազայի կատարելագործման և ունիվերսալացման ուղղությամբ բավարար ազդեցություն ունենալու համար։ Ոլորտի թվայնացումը անհրաժեշտություն է նաև մասնագիտական կրթության ոլորտի համար՝ ցանցային աշխատանքի հմտություններ, տարբեր ծրագրային փաթեթների ինտեգրման փորձ և ՏՀՏ այլ ոլորտների գիտելիքներ ունեցող ճարտարապետների, շինարարների և ճարտարագետների պատրաստման համար։ Քաղաքաշինության ոլորտում ՏՀՏ-ի, մասնավորապես ՇՏՄ ինտեգրումը պահանջում է ավանդական ընթացակարգերի մշակութային վերափոխման խթաններ և թվայնացման դարաշրջանում ոլորտի զարգացման ռազմավարական պլանի և տեսլականի ձևակերպում։
References
Varian, H., Farrell, J., & Shapiro, C. The Raffaele Mattioli Lectures, (2004), In The Economics of Information Technology: An Introduction (Raffaele Mattioli Lectures, pp. Ix-X). Cambridge: Cambridge University Press,
George Ofori, Establishing construction economics as an academic discipline, (2006), Construction Management and Economics, 12:4,
Danny Myers, Construction Economics: A New Approach, 4th Edition (2016),
Danny Myers, The future of construction economics as an academic discipline, (2003), Construction Management and Economics, 21:2,
Հ․ Սարգսյան, Ռ․ Գևորգյան, Կ․ Մինասյան, Ժ․ Մխիթարյան, Հ․ Զաքարյան, ՀՀ տնտեսության թվային փոխակերպուների ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրները (2020), Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, էջ 40
Acemoglu, Daron, David Autor, David Dorn, Gordon H. Hanson, and Brendan Price, "Return of the Solow Paradox? IT, Productivity, and Employment in US Manufacturing.", (2014), American Economic Review, 104 (5),
Brynjolfsson Daniel Rock Chad Syverson, The Productivity J-Curve: How Intangibles Complement General Purpose Technologies, (2018), Erik Working Paper 25148,
R. Agarwal, S. Chandrasekaran, M. Sridhar, Imagining construction’s digital future (2016),
World Steel Association, World Steel in Figures 2020, (2021),
Marine Ghazaryan, BIM and Cost Estimation Issues (5D): Case of Armenia, (2019) IOP Conf. Ser.: Mater. Sci. Eng
Շինարարական ապրանքատեսակների գներ և Շինարարական ոլորտի ինդեքսներ տեղեկատուները, minfin.am,
Ա․Ղուլյան, Մ․ Ղազարյան, ՀՀ շինարարության ոլորտում նախահաշվային գործի արդիականացման հիմնախնդիրները , Bulletin of National University of Architecture and Construction of Armenia, 2019, Issue 1,
Methodology for Cost Benefit Analysis for the Use of BIM in Public Tenders – -05-2021
Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի «Տեխնոլոգիա և նորարարություն 2021 հաշվետվություն»
INDEED Jobs, Employment, 2021,
GlassDoor, Salary, Bim Manager, 2021,
UpWork, Best Freelance BIM Specialists for Hire, 2021,
Gathercole M., Thurairajah N., The influence of BIM on the responsibilities and skills of a project delivery team, 2015,
BIM Specialists - Roles and Responsibilities in the AEC Industry – REBIM,
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.