Արժեթղթավորումը և կառուցվածքային ֆինանսավորումը ՀՀ-ում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.1.035Keywords:
արժեթղթավորման հիմնադրամներ, ֆոնդեր, ֆոնդի կառավարիչ, ակտիվների խումբ, արժեթղթավորում, հիպոտեկավորված պարտատոմսեր, ներդրող, եկամուտAbstract
Արժեթղթավորումը մի գործընթաց է, որով ոչ իրացվելի առանձին վարկեր և այլ պարտքային գործիքներ համախմբվում են և վերածվում իրացվելի ու շրջանառելի ակտիվներով ապահովված արժեթղթերի: Այն ներառում է ակտիվների խմբավորումը և դրանց նկատմամբ իրավունքների վաճառքը ներդրողներին: Ֆինանսական ինստիտուտները արժեթղթավորում են ակտիվները կապիտալի շուկայից ֆինանսավորում ներգրավելու, ինչպես նաև կապիտալի պահանջը նվազեցնելու համար: Արժեթղթավորումը կարող է կատարելագործել իրացվելիությունը, ինչպես նաև ակտիվների խմբի շուկայական գնահատումը: Այն և հատկապես կառուցվածքային ֆինանսավորումը առաջարկում են ներդրման լայն հնարավորություններ նոր ռիսկայնության գործիքներում՝ ստանձնելու իրենց պահանջներն առավելագույնս բավարարող ռիսկեր և ունենալու ավելի լավ իրացվելիություն:
ՀՀ-ում կառուցվածքային ֆինանսավորումը կարգավորվում է «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» և «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքներով։ 2021 թվականի դրությամբ ՀՀ-ում իրականացվել են թողարկումներ երկու մոդելներով գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Ամփոփելով կառուցվածքային ֆինանսավորման գործընթացի նկարագիրը, ունենալով տեսակների բազմազանության ճկուն համակարգ, ինչպես նաև համարելով արժեթղթավորումը ֆինանսական համակարգում ստեղծված լավագույն իրավական մեխանիզմներից մեկը՝ այդուհանդերձ ժամանակակից մարտահրավերների շրջանակներում կարգավորող մարմինների առջև ծառանում են նոր խնդիրներ՝ պահանջելով գրագետ ու ճկուն լուծումներ կարգավորման տեսանկյունից։
References
«Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ Օրենք
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.