Հարկման արդարացիության գնահատման և հարկային համակարգի արդյունավետության ապահովման որոշ խնդիրներ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.1.046Keywords:
հարկային համակարգ, հարկային քաղաքականություն, տնտեսական արդյունավետություն, հարկային բեռ, հարկային արտոնություն, հարկման համաչափություն, սոցիալական արդարությունAbstract
Սույն հոդվածում քննարկվում է ժամանակակից հասարակությունում հարկագանձման արդարության և տնտեսական ու հարկային արդյունավետության կապը: Տեսական նյութի գիտական վերլուծության մեթոդով, հաշվի առնելով սոցիալական արդարության և՛ տնտեսական, և՛ հարկագանձման արդյունավետության արդի հիմնախնդիրները, վերլուծության է ենթարկվում այն վարկածը, թե արդար հարկային համակարգը նպաստում է տնտեսական արդյունավետությանը: Սոցիալական և տնտեսական համակարգերի հարափոփոխ պայմաններում հարկագանձման արդյունավետության և արդարության փոխկապվածությունը դասական բանավեճ է: Այս հակասությունը հանգեցնում է տնտեսավարող սուբյեկտների և անհատների շահերի անհամաչափ բավարարման և կոնֆլիկտների առաջացման: Միաժամանակ խնդրի օպտիմալ լուծումը նպաստում է տնտեսական զարգացմանը: Հարկումը եկամտի վերաբաշխման եղանակներից է: Սակայն նման վերաբաշխումը բախվում է անհատների կողմից արդարության ընկալման և տնտեսական արդյունավետության խնդրին: Արդարությունը հասարակական առողջ հարաբերությունների հիմնարար սկզբունքներից է: Անարդյունավետությունը ռեսուրսների անբավարարության ուղղակի հետևանքը չէ: Հնարավորությունների ցանկացած անհավասարություն հանգեցնում է անարդյունավետության, և հակառակը՝ հավասարությունը նպաստում է տնտեսական արդյունավետությանը: Արդարության հակասությունների լուծումը՝ յուրաքանչյուր անհատի պահանջմունքների բավարարումը, շահերի պաշտպանությունը և տնտեսական արդյունավետության հավասարակշռության հաստատումը, ընդհանուր առմամբ կարող է նվազեցնել ժամանակակակից հասարակությունում առկա բազմաթիվ խնդիրների սրությունը:
References
Huddleston, J., Search for a just society. University Publishing House “St. Kliment Ohridski”, S.,2001 (1989).
Rawls, J., A Theory Of Justice, The Belknap Press Of Harvard University Press Cambridge, Massachusetts, p.399
Walzer, Michael, Spheres of justice. Critique and Humanism Publishing House, S., 2010
Andrew G. Berg and Jonathan D. Ostry, Inequality and Unsustainable Growth: Two Sides of the Same Coin? IMF Staff Discussion Note, April 8, 2011 SDN/11/08, 8-16
Վ. Բ Բոստանջյան, Բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում, ԵՊՀ, 2017, 293
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.