Էներգետիկ անվտանգության մակարդակի և սեփական կարիքների բավարարման նպատակով նախատեսված արտադրող կայանների աշխատանքի վերլուծության մոդելը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.2.019Keywords:
էներգետիկ անվտանգություն, հուսալիություն, կառավարում, էլեկտրական էներգիա, կարգավորում, արտադրող կայան, հարաբերական կշիռAbstract
Էներգետիկայի բնագավառում կարևոր նշանակություն ունեն վերականգնվող էներգետիկ աղբյուրները օգտագործող արտադրողները (ՎԷԱ) և փոքր հզորությամբ աշխատող արտադրողները, մասնավորապես մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանները։ Դիտարկելով ՎԷԱ կայանների աշխատանքի կազմակերպման միջազգային փորձը՝ կարող ենք նկատել, որ այդ կայանները նպատակահարմար է կառուցել արդյունաբերական ձեռնարկությունների սեփական կարիքները բավարարելու նպատակով, որը հնարավորություն է ստեղծում զգալիորեն բարելավելու էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետությունը և էներգետիկ անվտանգության մակարդակը։ Հաշվի առնելով էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման և բարելավման դժվարությունները՝ անհրաժեշտություն է առաջանում մշակելու նոր մեթոդաբանություն։
ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակի գնահատման մեթոդաբանության մշակման գործընթացում որպես առանցքային բաղադրիչներ անհրաժեշտ է առանձնացնել համակարգի աշխատանքային վիճակի գնահատումը և արտադրող կայանների օպտիմալ աշխատանքային մոդելի մշակման հարցերը, միևնույն ժամանակ դիտարկել համակարգի հուսալիության և անվտանգության բնութագրիչ ցուցանիշների փոխադարձ կապը։ Եվրոպական մի շարք պետություններում համակարգի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է սեփական կարիքների բավարարման համար կառուցված փոքր հզորությամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանները (ՓՀԷԱ) և դրանց աշխատանքի մոդելը։
Աշխատանքում իրականացվել է RStudio ծրագրային միջավայրում էներգետիկ անվտանգության մակարդակը բնութագրող ցուցանիշների կախվածության վերլուծություն։
References
Беляев Ю.К., Богатырев В.А., Болтин В.В. и др. Надежность технических систем: справочник / под ред. И.А. Ушакова. М.: Радио и связь, 1985,
Киушкина В.Р. Специфика анализа энергетической безопасности автономных систем электроснабжения Севера России, Энергетическая политика, №5, 2016,
С.Стивен Экономика энергосистем. Введение в проектирование рынков электроэнергии Пер. с англ. - М.: Мир, 2006,
Л.Д.Гительман, Б.Е.Ратников, Эффективная энергокомпания: экономика, менеджмент, реформирование / Л. Д. Гительман, Б. Е. Ратников. - М. : Олимп-Бизнес, 2002.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.