Վարկերի տոկոսադրույքների սահմանափակման սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.2.032Keywords:
վարկ, տոկոսադրույք, տոկոսադրույքի սահմանափակում, «պարտքային ծուղակ», վարկային կազմակերպություն, վարկերի հասանելիությունAbstract
Սոցիալապես խոցելի խավերին «վաշխառուական» տոկոսադրույքներով վարկերից պաշտպանելու ամենատարածված գործիքներից մեկը վարկերի տոկոսադրույքների սահմանափակումն է պետության կողմից։ Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման սահմանափակումները հաճախ ունենում են հակառակ ազդեցությունը՝ նվազեցնելով վարկերի հասանելիությունը ամենախոցելի խավերին և նպաստելով նրանց սոցիալական վիճակի վատթարացմանը։ Հայաստանում մեծ տարածում ունեն սպառողական վարկերը, իսկ վարկային կազմակերպությունները հաճախ քննադատվում են գերշահույթով աշխատելու, մարդկանց հարստահարելու և շահագործելու համար։ Այս պատճառաբանություններով 2019 թ․ ՀՀ ԱԺ-ում վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու օրինագիծ դրվեց շրջանառության մեջ, որը, սակայն, չընդունվեց։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ-ում «պարտքային ծուղակ»-ի ռիսկը, հավանական է, որ տոկոսադրույքների սահմանափակման գործիքը կրկին կդրվի քննարկման։ Հոդվածի նպատակն է պարզել, թե նման սահմանափակումը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես խոցելի խավերի համար։ Ակներև է, որ ՀՀ-ում վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները հիմնականում բարձր չեն և չեն կարող համարվել «վաշխառուական»՝ ելնելով վարկային կազմակերպությունների գործունեության մի շարք օբյեկտիվ նախադրյալներից, ինչպես նաև միջազգային փորձից։ Բացի դրանից, փորձ է արվում ցույց տալու, որ 2019-ին առաջարկված վարկերի տոկոսադրույքների առավելագույն շեմը վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող կարճաժամկետ սպառողական վարկերի շուկայական տոկոսադրույքի մակարդակից ցածր է կամ լավագույն դեպքում՝ շատ մոտ, որը մեծ ռիսկեր է պարունակում վարկերի հասանելիության նվազման առումով։ Առաջարկվում է հետագայում ճշգրիտ որոշել շուկայական տոկոսադրույքի շեմը (որպեսզի վարկերի տոկոսադրույքի առավելագույն շեմը սահմանվի այնպես, որ վարկերի հասանելիության վրա հնարավորինս քիչ ազդի) և օգտվել այլընտրանքային գործիքներից, ինչպիսիք են վարկերի ժամկետայնության վերահսկողությունը և վերավարկավորման պայմանների խստացումը՝ «պարտքային ծուղակ»-ից խուսափելու համար։
References
DeYoung, R., & Phillips, R. J. (January 01, 2013). Interest rate caps and implicit collusion: the case of payday lending. International Journal of Banking, Accounting and Finance, 5, 1,
Alter, A., Valckx, N., & Feng, A. X. (2018). Understanding the Macro-Financial Ef-fects of Household Debt: A Global Perspective,
Igan, D., Leigh, D., Simon, J., & Topalova, P. (January 01, 2013). Dealing with household debt. Financial Crises,
Maimbo, S. M., Henriquez, G. C. A., & World Bank Group. (2014). Interest rate caps around the world: Still popular, but a blunt instrument. Washington, D.C.: World Bank,
Fernando, Nimal. (2006). Understanding and dealing with high interest rates on microcredit: a note to policy makers in the Asia and Pacific Region. Manila: East Asia Dept., Asian Development Bank,
Ferrari, A., Masetti, O., & Ren, J. (2018). Interest Rate Caps: The Theory and the Practice. Washington, D.C: The World Bank,
Helms, B. and X. Reille. (2004). Interest Rate Ceilings and Microfinance: The Story so Far, Occasional Paper № 9, CGAP,
Vandenbrink, D. (1982). The effects of usury ceilings, Economic Perspectives, vol. 6, issue Midyear,
Nepal Rastra Bank, Banking and Financial Statistics,
PwC, SIDBI, Vision of Microfinance in India, 2019, էջ 6:
ՀՀ Կենտրոնական բանկ, ֆինանսական համակարգ և վերահսկողություն,
Asian Development Bank. Impact of Restrictions on Interest Rates in Microfinance. ADB Sustainable Development Working Paper Series, № 45, September 2016,
ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2021 թ․,
ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018-2020 թթ․,
United States. (2013). Payday loans and deposit advance products: A white paper of initial data findings,
Peirce, Hester, and Benjamin Klutsey. 2016. Rethinking financial regulation: enhancing stability and protecting consumers. Mercatus Center, George Mason University,
Hardy, Daniel C., Paul Holden, and Vassili Prokopenko. 2002. Microfinance in-stitutions and public policy. [Washington, DC]: IMF․
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.