Ներդրումային ֆոնդերի իրացվելիության ռիսկի կառավարումը զուտ արտահոսքի պայմաններում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.2.084Keywords:
զուտ արտահոսք, իրացվելիության ռիսկ, ոչ գծային ծրագրում, առք-վաճառքի սպրեդ, այլընտրանքային ծախս, բաց ներդրումային ֆոնդ, փայերի մարումAbstract
Բաց ներդրումային ֆոնդերը, որպես կանոն, պարտավոր են ներդրողների պահանջով վերադարձնել ներդրված դրամական միջոցները, այսինքն՝ մարել փայերը: Քանի որ ֆոնդի միջոցները ներդրվում են այնպիսի ֆինանսական ակտիվներում, որոնք ավելի քիչ իրացվելի են, քան դրամական միջոցները, առաջանում է իրացվելիության ռիսկ, որի կառավարումը ֆոնդի կառավարչի կողմից պետք է առանձնակի ուշադրության արժանանա հատկապես ֆոնդից մեծ արտահոսքի պայմաններում:
Սույն հոդվածում ներկայացվում է մոդել, որի շնորհիվ ստացվում են ֆոնդի դրամական միջոցների և վաճառվող ակտիվների օպտիմալ ծավալները՝ իրացվելիության ռիսկի կառավարման նվազագույն ծախսերով: Այսինքն՝ հնարավոր է դառնում ֆոնդի ներդրումների պորտֆելը ձևավորել այնպիսի ակտիվներով, որոնց վաճառքից ստացվող միջոցները կբավարարեն ֆոնդից ներդրումների զուտ արտահոսքը ծածկելու համար, իսկ ակտիվների վաճառքի իրականացման ծախսերի և դրամական միջոցների ներդրման այլընտրանքային ծախսի հանրագումարը կմինիմալացվի: Ընդ որում, ֆոնդից ներդրումների զուտ արտահոսքի ռիսկի գնահատման համար կիրառվում է Value at Risk (VaR) մեթոդը, որը հիմնվում է ֆոնդից արտահոսքի պատմական տվյալների վրա: Այնուհետև ՀՀ ներդրումային ֆոնդերից մեկի օրինակով գնահատվում է զուտ արտահոսքի ռիսկը, և ցույց է տրվում մոդելի արդյունավետությունն իրացվելիության ռիսկի կառավարման նպատակով:
References
Y. Zeng, A dynamic theory of mutual fund runs and liquidity management. European Systemic Risk Board. Frankfurt, Germany, № 42, 2017,
B. Novick, S. Pasquali, J. Cound, G. Radcliffe, D. Edgar, S. DeZur, M. Parkes, A. Jackson, Lessons from COVID 19: Liquidity Risk Management is Central to Open Ended Funds. Black Rock. USA, 2020,
ESMA, Economic Report: Stress simulation for investment funds. Paris, France, 2019,
Securities and Exchange Commission, Rule: Investment Company Liquidity Risk Management Programs. Washington, D.C., USA, 2017-2018:
S. Morris, Ilh. Shim, H. Song Shin, Redemption risk and cash hoarding by asset managers. Journal of Monetary Economics. New York, USA, Vol. 89, issue C, 2017:
S. Darolles, G. Le Fol, Y. Lu, Th. Sun, A Self-Exciting Model for Mutual Fund Flows: Investor Behaviour and Liability Risk. Paris, France, 2018:
The Board of The International Organization of Securities Commissions. Final report: Open-ended Fund Liquidity and Risk Management – Good Practices and Issues for Consideration. Madrid, Spain, 2018,
D. Stewart, The value of liquidity, Implications for global debt instruments. Mac-quarie Group. Sydney, Australia, 2014․
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.