Հետպատերազմական Հայաստան. վստահության ճգնաժամը և սոցիալական կապիտալի դերը այդ համատեքստում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.003Keywords:
հետպատերազմական Հայաստան, սոցիալ-տնտեսական իրավիճակ, բարոյահոգեբանական իրավիճակ, վստահության ճգնաժամ, սոցիալական կապիտալ, հասարակական համախմբում, հասարակական-տնտեսական զարգացում, փոխվստահությունAbstract
Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած բավականին բարդ արդի ժամանակաշրջանում նոր մոտեցումներն ու ոչ ստանդարտ լուծումները մեր երկրում դարձել են անհրաժեշտություն: Հոդվածն այն մասին է, թե ինչպես հաղթահարել երկրում առաջացած խնդիրները և հասնել զարգացման որակական նոր մակարդակի:
Հետազոտությունն առանձնապես ուշագրավ է սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական ոլորտներում առկա խնդիրների և դրանց լուծումների փոխկապակցված դիտարկմամբ ու համակարգային մոտեցմամբ: Առանձնակի ուշադրության են արժանացել հետպատերազմական Հայաստանում ստեղծված վստահության ճգնաժամի պատճառահետևանքային դրսևորումները և դրանց հաղթահարման խնդիրները: Այս համատեքստում սոցիալական կապիտալը դիտարկվում է որպես Հայաստանում ստեղծված հետպատերազմական իրավիճակի հաղթահարման ելակետ:
Ընդունելով, որ հեշտ չէ ստեղծել համախմբման և ներդաշնակ համագործակցության հասնելու այնպիսի պայմաններ, որ սոցիալական կապիտալի սիներգետիկ էֆեկտը դրսևորվի ամբողջությամբ և հնարավորինս ապահովի երկրում առաջացած քաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակի բեկում, այնուամենայնիվ, ինչպես վկայում է շատ երկրների հաջողված փորձը, դա հնարավոր է:
Այստեղ կարևոր է թե՛ հասարակության դերը՝ որպես երկրում առկա անստահության ու բևեռացվածության մթնոլորտի հաղթահարման գրավական, թե՛ պետության դերը՝ որպես հասարակություն - պետություն արդյունավետ համագործակցության և երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու երաշխավոր:
Նման մոտեցումը հնարավորություն կտա փոխվստահության ու համախմբման ճանապարհով հասնել մեր ազգային ներուժի արդյունավետ իրացմանը և երկրի կենսունակության բարձրացմանը։
References
ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. օգոստոսին, 05.10.2022: Իրական հատ¬ված, Շինարարություն, էջ 19, Առևտուր և ծառայություններ, էջ 28, Արտաքին հատ¬ված. արտահանում և ներմուծում
ՀՀ ԿԲ, Գնաճի հաշվետվություն, 2022 թ. 1-ին եռամսյակ. մակրո¬տնտե¬սա¬կան ակտիվություն
Զ. Դիլանյան, Թշնամին արդեն երկրի կեսն է ուզում. այս պայմաններում ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը
Global Competitiveness Report, Spesial Edition, IMF, World Economic Forum, 2020, How Coun-tries are Performing on the Road to Recovery, Appenix A – Transformation Readiness Framework: Methodology and Definitions
Global Competitiveness Report, Annual Report, IMF, World Economic Forum, 2020-2021, Com-mitted to Improving the State of the World
Ա. Սարիբեկյան, Հասարակական-տնտեսական զարգացման արդի խնդիր¬նե¬րը, Եր., 2012
Фукуяма Ф. Сильное государство: управление и мировой порядок в XXI веке. М., АСТ Хранитель, 2006
Aghion, Algan, Cahuc and Shleifer, Journal of Institutional Studies, part 4, № 2, 2012
Меняшева Р.Ш. и Полищук Л.И., Экономика недоверия: роль социального капитала в России, СПб., 2012,
Калюжнова Н. Я., Экономика недоверия: роль социального капитала в России, Journal of Institutional Studies, том 4, № 2, 2012
Ա. Մարկոսյան, Վ. Խաչատուրյան, Է. Մաթևոսյան, Ժամանակակից պետու¬թ-յան տնտեսագիտություն. Տնտեսության պետական կարգավորման գործիքակազմը, Եր., Անտարես, 2020
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.