Համալսարանական բիզնես ինկուբատորների արդյունավետության գնահատման հիմնախնդիրները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.022Keywords:
բիզնես ինկուբատոր, արդյունավետություն , ձեռնարկատիրական էկոհամակարգ , շահառուների սպասումներ , նորարարությունների գեներացիա , ուսումնառության հետազոտական բաղադրիչ , աշխատաշուկաAbstract
Բիզնես ինկուբատորները՝ լինելով նորարարական գաղափարների գեներացման և հասունացման կենտրոններ, օժտված են տարբեր կարգավիճակներով՝ պետական, հասարակական, մասնավոր, նաև համալսարանական: Միջազգային պրակտիկայում հատկապես լայնորեն տարածված են համալսարանական բիզնես ինկուբատորները, քանի որ ավանդույթի ուժով հենց բուհերն են հետազոտական գործունեությունն առաջ մղող օղակը: Սակայն, ներգրավելով ֆինանսական և մարդկային զգալի ռեսուրսներ, համալսարանական ինկուբատորներին ոչ միշտ է հաջողվում արդարացնել իրենց շահառուների սպասելիքները, քանի որ գեներացված գաղափարները այդպես էլ մնում են ինկուբատորների ներսում, չեն առևտրայնացվում և դժվարությամբ են կիրառվում գործնականում: Հետևաբար, կարևորվում է ձեռներեցական էկոհամակարգի համատեքստում համալսարանական ինկուբատորների գործունեության արդյունավետության դիտարկումը, որով բացահայտվում են նորարարական գաղափարների ինկուբացիայի թույլ օղակները: Հոդվածում առաջարկվում է շահառուների սպասումների և դրանց փաստացի ձեռքբերումների հիման վրա համալսարանական բիզնես ինկուբատորների գործունեության արդյունավետության գնահատման մեթոդաբանություն: Առաջարկվող մոտեցումը թույլ է տալիս վերլուծել ոչ միայն շահառուների ակնկալիքների իրական մակարդակը, այլև դիտարկել բիզնես ինկուբատորների գործունեության բնույթը ձեռնարկատիրական էկոհամակարգի համատեքստում: Արդյունքների գնահատման այս մոտեցմամբ հնարավոր է դառնում պարբերաբար ընդլայնել և վերահսկել ինչպես բիզնես ինկուբատորների շահառուների շրջանակը, այնպես էլ նրանց նպատակների որակական կազմը, ինչը բխում է բիզնես միջավայրի դինամիկ փոփոխությունների պահանջներից:
References
Бизнес-инкубаторы для устойчивого развития в субрегионе СПЕКА, ООН, Женева, 2021
Global entrepreneurship monitor: Armenia National Report, 2019/2020
Седаков Д. М. Государственное финансирование бизнес инкубаторов в России // Интернет журнал «Наукаведение», выпуск 2, март 2014
Чепьюк О. Р. Студенческий бизнес-инкубатор как часть инновационной системы университета
Касен Г. А. Студенческий бизнес-инкубатор как научно-интеллектуальное поле формирования специалистов-исследователей
Габсатарова И. Д. Организация студенческих бизнес инкубаторов
Студенческий бизнес-инкубатор – среда для создания инновационных продуктов и технологий
Ա. Ճուղուրյան, Ն. Խաչատրյան, Ունակությունների հենքով համալսա¬րա¬նա¬կան կրթության ապագան // Այլընտրանք գիտական հանդես, 2020, № 3
Разработка стратегии университетских бизнес-инкубаторов
Ն. Խաչատրյան, Ուսանողակենտրոն ուսուցման առավելությունները // Հա¬յաս-տան, էկոնոմիկա, № 3, 2009
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.