Ֆուրաժային հացահատիկի արտադրության զարգացման հեռանկարները ՀՀ պարենային անվտանգության ապահովման համատեքստում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.032Keywords:
անասնաբուծություն, կերապահովվածություն, ֆուրաժային և պարենային հացահատիկ, ագրարային քաղաքականություն, հացահատիկի արտադրության խթանում, հացահատիկի հանձնախումբ, չափաքանակAbstract
Հացահատիկի արտադրությունը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ պարենային և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, ուստի դրա արտադրության հիմնախնդիրները միշտ էլ եղել են պետության ուշադրության կենտրոնում։
Հոդվածում վերլուծվել են ՀՀ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 50%–ն ապահովող ճյուղի՝ անասնաբուծության զարգացման միտումները 2005-2021 թթ., կերարտադրության վիճակը, կերի ռացիոնում համակցված կերի գերակշռության և հատիկատար կողմնորոշմամբ անասնաբուծության վարման համակարգի ձևավորման հիմնահարցերը։
Գյուղատնտեսության առջև ծառացել է երկու կարևորագույն խնդիր՝ ընդլայնել պարենային և ֆուրաժային հատիկի սեփական արտադրությունը։ Այս երկուսից առաջնությունը պետք է տրվի պարենային հացահատիկին, որի ընդհանուր պահանջարկի միայն 10%–ն է օգտագործվում ըստ նշանակության։ Սակայն չպետք է անտեսել նաև ֆուրաժային հացահատիկի արտադրության ընդլայնման անհրաժեշտությունը, քանի որ վերջինս անասնաբուծական մթերքների արտադրության կարևոր գործոնն է։
Հոդվածում առաջարկվել է վերանայել ագրարային քաղաքականության դրույթները և մշակել գործիքակազմ, որոնց միջոցով հնարավոր կլինի խթանել հացահատիկի արտադրությունը։ Մասնավորապես, առաջարկվել է գյուղացիական տնտեսությունների համար սահմանել հացահատիկի պարտադիր պետական պատվեր, ինչպես նաև վերանայել ուղղակի սուբսիդավորման կառուցակարգերը, արտադրողներին պաշտպանել գնային տատանումներից և ապահովել նրանց կայուն եկամուտները։
References
Алтухов А. И. Зерновое хозяйства РФ: Современные тенденции развития / Ульяновск: УлГТУ, 2008
Сидоренко О. В․ Экономическое обоснование зонального размешения произ-водства зерновых культур в зависимости от природно-климатических условий региона // Вестник аграрной науки, 2018, №1(70)
Алтухов А. И. Стратегия развития зернопродуктового подкомплекса – основа разработки схемы размешения и специализации зернового производства в стране // Вестник КГСУ, №5, 2018
Лазаревич И., Кохнович И. Зарубежный опыт функционирования централи¬зо-ванных фондов продо¬вольствия//Аграрная экономика, 1/2022
Труфанова С. В. Формирование и использование резервных фондов зерна в сис¬теме государственного регулирования зернового рынка // Известия Байкальского госуни-верситета: 2007, №5 (55)
Цвырко А. А. Обоснование форморования и использования страхового фонда про¬довольственного зерна Орловской области // Вестник ФГОУ ВПО МГАУ, №7, 2009
Широков С. Н., Трушкина И. Р. Подходы к оценке обьемов производства и потребности в зерне и обеспечение продовольственной безопасности государства // Международный сельскохозяйственный журнал, 2021, том 64, № 4 (382)
Պարենային ապահովություն և աղքատություն, 2008 թ.
Պարենային ապահովություն և աղքատություն, 2012 թ.
Պարենային ապահովություն և աղքատություն, 2015 թ.
ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակը, 2021թ. հունվար–դեկտեմբեր
Պարենային ապահովություն: ՀՀ ազգային պարենային հաշվեկշիռներն ըստ պարենային ապրանքատեսակների, ցուցանիշների և տարիների
Ս. Ս. Ավետիսյան, ՀՀ պարենային անվտանգության հրատապ խնդիրներ, Եր., Տնտեսագետ, 2014
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.