Հարկման սոցիալական ու տնտեսական արդյունավետության գնահատման խնդիրները ՀՀ-ում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.045Keywords:
հարկման արդյունավետության գործակից, համախառն ներքին արդյունք, հարկային բեռ, արդարացիության սկզբունք, ուղղակի հարկեր, անուղղակի հարկեր, ստվերային տնտեսություն, սոցիալական անհավասարությունAbstract
Հոդվածում ուսումնասիրվել են հարկման արդյունավետությունը բնութագրող հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, ՀՀ-ում ուղղակի և անուղղակի հարկերի տոկոսային հարաբերակցության ցուցանիշն ու ստվերային շրջանառության ծավալների ազդեցությունը հարկման արդյունավետության տեսանկյունից։ Կատարված վերլուծություններից պարզ է դառնում, որ թեև ՀՀ-ում ԱԱՀ-ի հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձր է, սակայն ցածր են հարկագանձման դիվերսիֆիկացիան ու տարբերակված հարկային եկամուտների ներհոսքը. հարկային բեռը հիմնականում ուղղված է սպառմանը, ինչը, ազդելով գնողունակության մակարդակի վրա, ազդում է նաև ապրանքի գնով պայմանավորված պահանջարկի առաձգականության վրա: Բարձր հարկային բեռին զուգընթաց՝ ցածր է բնակչության կյանքի որակը, ինչպես նաև գոյություն ունի պատճառահետևանքային կապ հարկատուների վարքագծի ու ստվերային շրջանառության ծավալների միջև: Այս խնդիրների հիմնական պատճառը տնտեսության հարկային ներուժի սոցիալական ու տնտեսական անհավասարակշռությունն է։
Վերոնշյալ մեթոդների կիրառմամբ հարկման արդյունավետության մակարդակի գնահատումը բավականին բարդ է ու ոչ միանշանակ, քանի որ այս ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ են սոցիալական բոլոր խմբերի շահերի հիմնավորված զուգակցում ու հետևողական պաշտպանություն, ճյուղային ոլորտներում հարկային բեռի անհավասարաչափ բաշխման արդարացիության հիմնավորում ու ստվերային շրջանառության ծավալների կրճատմամբ՝ հարկատուների օրինապահ վարքագծի ձևավորում։ Այնուամենայնիվ, հարկման արդյունավետության մակարդակը կբարձրանա, եթե պետությունը կարողանա հավասարակշռել իր ֆինանսական միջոցների պահանջարկն ու հարկատուների վճարունակությունը՝ հաշվի առնելով նրանց կենսամակարդակն ու սոցիալական պատկանելությունը։
References
ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման վերլուծություն, 2021
OECD, Consumption tax trends 2020, VAT/GST and Excise Rates, Trends and Policy Issues
Հ. Սարգսյան, Հ. Մարգարյան, Տնտեսագիտության տեսություն, Եր., 2017
E. Ahmed, J. Rosser, M. Rosser, Income inequality and the informal economy in transition econ-omies // Journal of Comparative Economics, Vol. 28, № 1, 2000,
Գ. Կիրակոսյան, Տ. Հարությունյան, Հարկային բեռի արդարացի բաշխման և վարչարարության բարելավման հիմնախնդիրները ՀՀ-ում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտութ-յուն» հրատարակչություն, 2014
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ընդունված և հռչակ¬ված Ընդհանուր վեհաժողովի 1948 թ. դեկտեմբերի 10-ի 217 A (III) բանաձևով, հոդված 7
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.