Եկամուտների անհավասարության և աղքատության արդի միտումները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.076Keywords:
եկամուտների անհավասարություն , Ջինիի գործակից , Պալմայի գործակից , Մեծ Գեթսբիի կոր , միջսերնդային շարժունություն , աղքատություն, լոգիթ մոդելAbstract
Եկամուտների անհավասարությունը վերջին մի քանի տասնամյակներում աճել է ինչպես երկրների միջև, այնպես էլ երկրների ներսում: Ավելին, ի հայտ են եկել անհավասարության նոր դրսևորումներ և նոր ցուցանիշներ: Մասնավորապես, Մեծ Գեթսբիի կորը բնութագրում է եկամուտների անհավասարության և միջսերնդային ճկունության միջև հակադարձ կապը։ Ներկայումս եկամուտների անհավասարության և աղքատության միտումների վրա մեծ ազդեցություն թողնող գործոններից են նաև կլիմայի փոփոխությունը և տեխնոլոգիական վերափոխումները:
Հոդվածում վերլուծվել են եկամուտների անհավասարության և աղքատության արդի միտումներն աշխարհում, եկամուտների անհավասարության դինամիկան Հայաստանում: Փորձառական (էկոնոմետրիկ) հետազոտությամբ գնահատվել են Հայաստանում աղքատության մակարդակի և եկամուտների անհավասարության վրա ազդող գործոնները: Ռեգրեսիոն վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ՀՆԱ-ի և արտերկրից ստացվող տրանսֆերտների աճը նպաստում է աղքատության և եկամտային անհավասարության կրճատմանը: Լոգիթ մոդելի արդյունքներով՝ տնային տնտեսության՝ աղքատության կարգավիճակից դուրս գալուն օգնում են ընտանիքի գլխավորի կրթական մակարդակի աճը, արտերկրից ստացվող տրանսֆերտների աճը, ընտանիքի միջին ամսական ծախսերի աճը: Աղքատ լինելու հավանականությունը մեծանում է, եթե ընտանիքը համալրվում է մեկ անդամով, դուրս է գալիս աղքատ ընտանիքների նպաստների համակարգից կամ քաղաքայինից տեղափոխվում է գյուղական բնակավայր:
References
Արմեն Եղիազարյան, Հայաստանում տնտեսական ճգնաժամերի համեմատական վերլուծությունը, Եր․, 2020
Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը-2021: ՀՀ վիճակագրական կոմիտե, Եր., 2021
Human development report 2019. Beyond income, beyond averages, beyond today: Inequalities in human development in the 21st century, UNDP, N-Y. 2019
A Broken Social Elevator? How to Promote Social Mobility, OECD 2018
Հայաստանի վիճակագրական տարեգիրք-2021, ՀՀ վիճակագրական կոմի¬տե, Եր․, 2021
Հայաստանի վիճակագրական տարեգիրք-2022
Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը-2022
Steven N. Durlauf, Andros Kourtellos, Chih Ming Tan․ The Great Gatsby Curve․ Stone center on socio-economic inequality working paper series, № 43
Baochun Peng. Positional competition: A theory of the Great Gatsby curve and the Easterlin para-dox Journal of Economic Behavior and Organization, 186 (2021)
Доклад о человеческом развитии. Программа развития ООН 1, Нью-Йорк, США, 2019
World inequality report 2018, World Inequality Lab
World inequality report 2022, Chancel, L., Piketty, T., Saez, E., Zucman, G. et al. World Inequality Report 2022
Հայաստանի ազգային մրցունակության զեկույց, Ի-ՎԻ Քոնսալթինգ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն, 2019
Տնային տնտեսությունների կենսամակարդակի (կենսապայմանների) ամ¬բող-ջացված հետազոտության անվանազերծված միկրոտվյալների բազա (ըստ տնային տնտեսությունների), 2019
World Employment and Social Outlook․ Trends 2022, International Labour Organization 2022, Geneva
Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը-2022
Thomas Piketty, Capital in the Twenty-First Century, Printed in the USA, 2014
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.