Թվային փոխակերպումների զարգացման միտումները ՀՀ-ում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.092Keywords:
թվայնացում, թվային տեխնոլոգիաներ, էլեկտրոնային հարթակ, ֆինանսական շուկաներ, ֆոկուս խումբ, պետական կառավարում, տեղեկատվության մշակում, էլեկտրոնային առևտուր, փորձագիտական հարցումAbstract
Բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր ունի պետության մրցունակության, անվտանգության և կենսամակարդակի բարձրացման գործում։ Այն պետությունները, որոնք ստեղծում և զարգացնում են բարձր տեխնոլոգիաներ, առաջընթաց են գրանցում մրցակցային դաշտում և կարևոր դիրքեր զբաղեցնում միջազգային ասպարեզում։ ՀՀ-ում թվային կառավարման ոլորտում մի շարք հաջող նախաձեռնություններ երկրի հետագա թվային փոխակերպման համար ամուր հիմքեր են ստեղծել, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային կառավարման ներդրման գործընթացը դեռևս 1990-ական թվականներից։ 2008 թվականին ընդունվել է էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանն ուղղված գործողությունների ծրագիր։ Կյանքի են կոչվել մի շարք նախաձեռնություններ, որոնցից է էլեկտրոնային կառավարման գործիքների համակարգը (www.e-gov.am)՝ ավելի քան 20 առցանց ծառայություններով։ Վերջին տարիներին աշխարհի բոլոր երկրները այս կամ այն չափով պետական կառավարման ոլորտում ներդնում են էլեկտրոնային կառավարման համակարգ, որի նպատակն է թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարձրացնել գործընթացների արդյունավետությունը՝ մասնավորաբար նվազագույնի հասցնելով պետական ծառայողների և քաղաքացիների ֆիզիկական շփումները։ Ակնհայտ է, որ այս գործընթացները ոչ միայն տեխնոլոգիական բնույթի են և պայմանավորված են այս կամ այն երկրում թվային տեխնոլոգիաների զարգացման աստիճանով, այլև տնտեսական հարաբերությունների կատարելագործման նոր կանոնակարգերի և նույնիսկ բիզնես սովորույթների, մարդկանց վարքագծի փոփոխման հնարավորություններով։
References
Հայաստան, ՏՀՏ-ի օգտագործումը տնային տնտեսություններում և անհատների կողմից, հարցում, Համաշխարհային բանկ, 2020թ
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.