A Ֆինանսական համակարգի միջոցով տնտեսության ինովացիոն զարգացման խթանման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.003Keywords:
կառավարում, ինովացիոն գործունեություն, ֆինանսավորում, խթանում, զարգացում , արդյունավետություն, տնտեսություն, ֆինանսական համակարգAbstract
Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի միջոցով ինովացիոն գործունեության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման մեթոդների և մեխանիզմների, դրանց արդյունավետ կիրառումը պայմանավորող գործոնների, ՀՀ առևտրային բանկերի, կենսաթոշակային ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի «երկար փողերի» օգտագործման, ինչպես նաև տնտեսության ինովացիոն զարգացման խթանման համատեքստում ՀՀ կենտրոնական բանկի գործառույթների արդիականացման հնարավորությունների ուսումնասիրությանը: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական և տնտեսական արդի պայմաններում ցանկալի կլինի կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային ռեսուրսները հնարավորինս տեղաբաշխել Հայաստանի Հանրապետությունում՝ ստեղծելով «երկար փողերի» առաջարկ, որը կխթանի ինովացիոն և ներդրումային գործունեությունը, ինչպես նաև կնպաստի կապիտալի շուկայի զարգացմանը: Վերջինս էլ, իր հերթին, կհանգեցնի վարկային տոկոսադրույքների նվազեցմանը և ֆինանսավորման աղբյուրների մատչելիության բարձրացմանը: Այս պարագայում հատկապես կարևորվում են սփյուռքահայերին և այլ գործարարներին պատկանող ինովացիոն արտադրանք թողարկող ընկերությունների մասնաճյուղերի ստեղծումը ՀՀ-ում, պետական պատվերի միջոցով դրանց ինովացիոն արտադրանքների նկատմամբ պահանջարկի ձևավորումը, ինչպես նաև ֆինանսական համակարգի բոլոր օղակներում առկա ներդրումային ռեսուրսների հնարավոր առավելագույն չափով ուղղորդումը դեպի այդ ընկերություններ։ Ներկայացված մոտեցմամբ հնարավորություն կընձեռվի խթանելու տնտեսության ինովացիոն զարգացումը, ստեղծելու լրացուցիչ աշխատատեղեր, ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները, համաշխարհային շուկայում բարձրացնելու ՀՀ ընկերությունների մրցունակությունը, ինչպես նաև արդյունավետ կառավարելու ներդրումային ռիսկերը և ապահովելու ֆինանսական ռեսուրսների օգտագործման թափանցիկությունը։ Հոդվածում Հայաստանի Հանրապետության օրինակով քննարկվել են ֆինանսական համակարգի օղակների միջոցով ինովացիոն գործունեության ֆինանսավորման մատչելիության ապահովման հիմնահարցերը, մշակվել են ինովացիոն գործունեության ֆինանսավորման որոշակի մեխանիզմներ:
References
Ջեներալ ասեթ մենեջմենթ» պահպանողական կենսաթոշակային ֆոնդի միջոցների ներդրումներն ըստ ոլորտների
«Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018-2022 թթ. հունվար-դեկտեմբերին»
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
Amundi-ACBA Asset Management-ի՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն
C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն
Capital Asett Management-ի՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն
General Asett Management-ի՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն
Հայաստանի վիճակագրական տարեգիրք - 2022
Ֆինանսական կազմակերպությունների վիճակագրություն
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքի տվյալներ
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.