Վենչուրային կապիտալի ոլորտի զարգացման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.016Keywords:
վենչուրային կապիտալ, վենչուրային կապիտալի ներդրումներ, ստարտափ ընկերություններ, ստարտափ էկոհամակարգ, ներդրումային միջավայրի գրավչություն, վենչուրային կապիտալի ֆոնդ, ներդրումային գործարքAbstract
Վենչուրային կապիտալի ոլորտն առանցքային նշանակություն ունի ստարտափ ընկերությունների զարգացման, նրանց միջազգային շուկա մուտք գործելու և արագ աճի առումով: Հայաստանում վենչուրային կապիտալի ոլորտը դեռևս զարգացման փուլում է, և չնայած որոշակի առաջընթացին՝ ոլորտում առկա են լուրջ խնդիրներ՝ երկրի ներդրումային գրավչության պակասը, ֆինանսավորման հնարավորությունների պակասը, պետության անբավարար օժանդակությունը, միջազգային վենչուրային ներդրողների շրջանում հայկական ստարտափ ընկերությունների ոչ բավարար հեղինակությունը: Ներդրումներ ներգրավելու նպատակով հայկական ստարտափ ընկերությունները հաճախ դիմում են վենչուրային կապիտալի օտարերկրյա ֆոնդերին և նրանց շրջանում ոչ բավարար հեղինակության պատճառով հազվադեպ են հաջողության հասնում, իսկ հաջողության հասնելու պարագայում ստիպված են ստարտափ ընկերությունը գրանցել ներդրողի երկրում՝ ներդրումներն իրավական տեսանկյունից ապահովելու նպատակով: Հայաստանի վենչուրային կապիտալի ոլորտում առկա այս և այլ խնդիրների բացահայտման նպատակով հոդվածում ուսումնասիրվում են ոլորտի ներկա վիճակը, Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը, ՀՀ օրենսդրական դաշտի առավելությունները և թերությունները, վենչուրային կապիտալի ոլորտի զարգացման միջազգային փորձը, ինչպես նաև պետության օժանդակության կարևորությունը: Նշված խնդիրները բացահայտելը թույլ կտա մշակել Հայաստանի վենչուրային կապիտալի ոլորտի հետագա զարգացումը խթանող գործողությունների առաջարկություններ:
References
Artturi Tarjanne, Nexit Ventures «Why VC’s seek 10x returns»,
Matisone, A.; Lace, N., Effective Venture Capital Market Development Concept. J. Open Innov. Technol. Mark. Complex. 2021, 7(4), 218,
Teubal, Morris; Luukkonen, Terttu (2006): Venture capital industries and policies: Some cross-country comparisons, ETLA Discussion Papers, No. 1006, The Research Institute of the Finnish Economy (ETLA), Helsinki,
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Հայաստանի ՏՀՏ ոլորտի հետազոտություն, 2018 թ.,
ՀՀ-ում գործող տարբեր վենչուրային ֆոնդերի կայքերում առկա տեղեկություններ, 2021-2022 թթ. հեղինակի կողմից իրականացված՝ Հայաստանում գործող ստար-տափ ընկերությունների հարցման արդյունքներ,
G. Avnimelech, M. Kenney, M. Teubal, A Life Cycle Model for the Creation of National Venture Capital Industries: Comparing the U.S. and Israeli Experiences, 2007,
Tracxn Technologies Limited, Unicorn Club – Israel,
Forbes Israel, Itay Zehorai, “Israeli Unicorns: The Next Billion-Dollar Startups 2022” June 1, 2022,
Tracxn Technologies Limited, Unicorn Club – France,
Tracxn Technologies Limited, Unicorn Club – United Kingdom,
Business Finland, Antti Aumo, “Unicorns Unlimited”,
Club degli Investitori, “Italian Unicorns։ what do we need”, Turin, July 2022, էջ 3,
«Գրանատուս վենչուրս» ֆոնդի կայք,
Հայկազ Արամյան, Որքանո՞վ է Հայաստանը գրավիչ վենչուրային կապիտալի համար,
IESE Business School of the University of Navarra, emlyon Business School, The Venture Capital & Private Equity Country Attractiveness Index 2021,
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք,
UNESCO Institute for Statistics,
PricewaterhouseCoopers LLP (PwC), Institute for Advanced Studies (IHS), “Effectiveness of tax incentives for venture capital and business angels to foster the investment of SMEs and start-ups”, June 2017․
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.