ՀՀ պետական գնումների վերահսկողության մեթոդական հարցերի շուրջ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.030Keywords:
պետական գնումներ, վերահսկողություն, վերահսկողական մեխանիզմներ, պայմանագրի կատարում, իրավախախտումներ, չարաշահումներ, մշտադիտարկում, ուսումնասիրություն, ռիսկայնություն, օրինականության գնահատումAbstract
Հոդվածում ներկայացվում են ՀՀ պետական գնումների վերահսկողության մեթոդները, անդրադարձ է կատարվում գնման գործընթացները դիտարկելիս ուշադրության արժանի գործոններին։ Վերլուծվում են նաև գնման գործընթացների մշտադիտարկման ու ուսումնասիրության բնորոշումները և դրանց տարբերությունները։ Բացահայտվում են գնման գործընթացներում հաճախակի կրկնվող չարաշահումների մեխանիզմները, որոնք հիմնականում կատարվում են օրենսդրական պահանջների շրջանցման ճանապարհով։ Հիմնավորվում է, որ գնման գործընթացների մշտադիտարկման միջոցով հնարավոր է կանխել բազում օրինազանցություններ։ Հոդվածում ներկայացվում են գնման գործընթացների այն փուլերը և այդ փուլերում ուշադրության արժանի այն դրվագները, որոնց վրա կենտրոնանալը վերահսկողական լիազորություններ իրականացնող անձանց համար օգտակար կլինի։ Նկարագրվում են նաև այնպիսի մեխանիզմներ, որոնց կիրառմամբ պատվիրատուները չարաշահումներ են կատարում։ Մեր համոզմամբ՝ չիմացության կամ անուշադրության և դիտավորության կամ բացասական մտադրության հետևանքով կատարված իրավախախտումները պետք է տարանջատել՝ հիմնվելով դրանց իրականցման հիմնական մոտիվացիաների և դրանց հետևանքների առանձնահատկությունների բացահայտման վրա։ Ընթացակարգային համարվող խախտումները թեև գնման գործընթացներում ավելի հաճախակի են հանդիպում, այնուամենայնիվ դրանց կարևորությունը պետք չէ անտեսել, քանի որ դրանք առկայությունը գնման գործընթացի ընդհանուր պատկերն ու օրինականության գնահատումն առավել օբյեկտիվ են դարձնում։
References
Афанасьев М., Афанасьева Н., Книш В. Государственные закупки в рыночной эконо-мике, СПб․: СПбГУЭФ, 2004,
Стиглиц Дж. Ю. Экономика государственного сектора. М.:ИНФРА-М, 1997,
Վ. Բ. Բոստանջյան, Բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում, Եր., 2017,
«Գնումների մասին» ՀՀ օրենք,
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշում
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.