ՀՀ ապահովագրական շուկայի դերը տնտեսության զարգացման գործում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.037Keywords:
հավաքագրված ապահովագրավճարներ, ազատ դրամական միջոցներ, տնտեսական կայունություն, գործունեության անընդհատություն, ֆինանսական ներուժ, ապահովագրական հատուցումներ, ներդրումային պորտֆել, վերաապահովագրությունAbstract
Զարգացած շուկայական հարաբերություններ ունեցող երկրներում ապահովագրությունը տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից է: Ապահովագրությունը օգնում է նվազեցնելու պետական բյուջեի ծախսային ծանրաբեռնվածությունը՝ փոխհատուցելով քաղաքացիների, կազմակերպությունների և պետության՝ բնական, տեխնածին աղետների կամ այլ պատահարների հետևանքով հասցված վնասները: Այն նպաստում է հասարակության մեջ սոցիալ-տնտեսական կայունությանը, երկրի ֆինանսական համակարգի ամրապնդմանը՝ որպես ազգաբնակչության սոցիալական պաշտպանության համակարգի անբաժանելի մասնիկ և տնտեսության մեջ ներդրումային ռեսուրսների առավել ճկուն, հուսալի ներքին աղբյուր:
Այս հետազոտությունը միտված է բացահայտելու ՀՀ ապահովագրական համակարգի դերը ՀՀ տնտեսական զարգացման գործում: Վերլուծության են ենթարկվել ՀՀ ապահովագրական ընկերությունների տնտեսական գործունեության բոլոր հնարավոր ասպեկտները, ազդեցության ուղղությունները, շրջանակները և չափերը, որոնք կարող են խթանել կամ զսպել երկրի տնտեսական առաջընթացը: Փորձ է արվել գտնելու կապ ՀՀ տնտեսական աճի/տնտեսության իրական հատվածի և ապահովագրական շուկայի միջև: Հետազոտությունը թույլ է տվել եզրակացնել, որ ՀՀ ապահովագրական համակարգը, չնայած համեստ ռեսուրսներին, իր տնտեսական գործունեության գրեթե բոլոր ուղղություններով դրական է ազդում երկրի տնտեսական իրավիճակի վրա:
References
Ապահովագրական ընկերությունների տարեկան ֆինանսական հաշվետվություններ
Ա. Ճուղուրյան, Կ. Աբգարյան, «Ապահովագրական գործ», Եր. 2007
Հակոբյան Գ. Մ. – «Ապահովագրական Ընկերությունների Ներդրումային Գործունեության Միջազգային Փորձի Վերլուծություն», Երևան, «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» գիտական հանդես, 2019թ
Հակոբյան Գ. Մ. – «Համավարակի պայմաններում ապահովագրական ընկերությունների տնտեսական գործունեության վերլուծություն», Երևան, «Տարածաշրջան և Աշխարհ» գիտական հանդես, 2020թ. N5
ԱրմԻնֆո-ի կողմից իրականացված ФИНАНСОВЫЙ РЕЙТИНГ СТРАХОВЫХ КОМПАНИЙ АРМЕНИИ տարեկան և եռամսյակային հաշվետվություններ
Кныш М.Н., Перекатов Б.А. и др., Стратегическое планирование инвестиционной деятельности. Санкт-Петербург. 1998 г.
Чернова Г. В. Основы экономики страховой организации по рисковым видам страхования — СПб.: Питер. — 240 с.2005г.
Arena Marco – “Does Insurance Market Activity Promote Economic Growth? A Cross-Country Study for Industrialized and Developing Countries”. Policy Research Working Paper; No. 4098. World Bank, Washington, DC, 2006.
Srijana Pant & Fatta Bahadur KC, “Contribution Of Insurance In Economic Growth Of Nepal”, JOURNAL OF ADVANCED ACADEMIC RESEARCH (JAAR), 2017
Mirela Cristeaa, Nicu Marcua , Silviu Cârstinaa – “The relationship between insurance and economic growth in Romania compared to the main results in Europe – a theoretical and empirical analysis”, 200585, Romania, 2013.
Max J. Rudolph, FSA CERA CFA MAAA Rudolph Financial Consulting, LLC -U.S. Insurance Company Investment Strategies in an Economic Downturn. December 2011
Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների մասին ՀՀ ԿԲ որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=113762
ՀՀ ԿԲ – Ֆինանսական Կազմակերպությունների վիճակագրություն՝ https://www.cba.am/am/SitePages/statfinorg.aspx
ՀՀ ԿԲ իրական հատվածի վիճակագրություն՝ https://www.cba.am/am/SitePages/statrealsector.aspx
ՀՀ ԿԲ տարեկան Տեղեկագրերի՝ https://www.cba.am/am/SitePages/pperiodicals.aspx
ՀՀ օրենք «Ապահովագրության և Ապահովագրական Գործունեության մասին»` https://www.arlis.am/documentview.aspx?docID=35747
ՀՀ Կառավարության որոշումը սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը եվ (կամ) չափորոշիչները հաստատելու մասին՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=73526
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենք՝
https://appa.am/datas/zlawdocs/bbd745659722e5af805b3f5a4071523a.pdf
«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի պաշտոնական կայքէջ՝ https://armeniainsurance.am/financial_risk_insurance/
«Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության եվ երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման եվ մարման սպասարկման» կարգը հաստատելու մասին ՀՀ ԿԲ Խորհրդի թիվ142-Ն որոշում, 07.06.2013՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=88059
Armenia Securities Exchange (AMX) պաշտոնական կայքէջ՝ https://amx.am/am/government_bond_auctions
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.