Տարածքային զարգացման ցուցանիշների համակարգը ՀՀ մարզերի օրինակով
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.053Keywords:
տարածքային զարգացում, ցուցանիշների համակարգ, մոնիտորինգ, վարչատարածքային միավորներ, քանակական գնահատում, մրցունակություն, համահարթեցումAbstract
Տարածքային համահարթ զարգացումը և մրցունակության բարձրացումը կարևոր են Հայաստանի Հանրապետության տնտեսական կայուն աճի համար: Ուստի կառավարության կողմից մշակած տարածքային զարգացման ռազմավարությունները և ծրագրերը նպատակաուղղված են բնակչության եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, տարածքային զարգացման համահարթեցմանը, կենսապայմանների բարելավմանը, զբաղվածության հավասար մակարդակի ապահովմանը: Այս համատեքստում առանցքային է տարածքային զարգացման քաղաքականության արդյունքների գնահատման և վերահսկման ցուցանիշների համակարգի մշակումը: Հոդվածում ներկայացված են Տարածքային զարգացման ցուցանիշների համակարգը ու վերջինիս կառուցման մոտեցումը, որոնք մշակվել են «Աջակցություն տարածքային կառավարման նախարարությանը. աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում իրականացված և ընթացիկ տարածքային զարգացման բարեփոխումների համատեքստում: Առաջարկված ցուցանիշների համակարգը կարող է դառնալ տարածքային զարգացման քաղաքականության բարեփոխումների շնորհիվ ձեռք բերված արդյունքների գնահատման և վերահսկման գործընթացի հիմքը, կբացահայտի վարչատարածքային միավորների մրցակցային դիրքերը, կնպաստի տարածքային զարգացման քաղաքականության առաջնահերթությունների սահմանմանը և առավել արդյունավետ ու հիմնավոր որոշումների կայացմանը: Տարածքային զարգացման ցուցանիշների համակարգը հոդվածում վերլուծվում է ՀՀ մարզերի որոշ օրինակով (2010-2021 թթ.): Ստացված արդյունքները ցույց են տալիս ՀՀ մարզերի զարգացման նշանակալի տարբերությունները, վերջին տասնամյակում կատարված փոփոխությունները:
References
-2025 թթ. Մարզային մակարդակի տարածքային զարգացման ռազմավարություններ։
Fingleton, B. (2003). Models and Simulations of GDP per Inhabitant Across Eu-rope’s Regions: A Preliminary View. In: Fingleton, B. (eds) European Regional Growth. Ad-vances in Spatial Science. Springer, Berlin, Heidelberg,
WIDUTO, A. (2016). Beyond GDP: Regional development indicators,
Drewnowski, J. (1972). Social indicators and welfare measurement: remarks on methodology. The Journal of Development Studies, 8(3),
Mancha-Navarro, Tomás & Moscoso, Fabio & Santos, Juan. (2017). A re-gional competitiveness index for Spain. Revista de Estudios Regionales,
Bronisz, U., Heijman, W. & Miszczuk, (2008) A. Regional competitiveness in Poland: Creating an index . Jahrb Regionalwiss 28,
Jackson, T., McBride, N., Abdallah, S., & Marks, N. (2008). Measuring regional progress: regional index of sustainable economic well-being (R-ISEW) for all the English regions,
-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարություն,
Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2022,
Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2018,
Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2013,
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.