Պետական կառավարման համակարգի թվայնացման հիմնահարցերը ՀՀ-ում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.072Keywords:
թվայնացում, էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային կառավարություն, թվային պետություն, թվային հասարակություն, թվային տնտեսություն, թվային հարթակAbstract
Ժամանակակից աշխարհում թվային փոխակերպումները դարձել են մարդկային կենսագործունեության անքակտելի բաղադրիչը։ Դրանք վերաբերում են այն փոփոխություններին, որոնք կարող են առաջանալ բիզնես մոդելներում, կազմակերպչական տարատեսակ կառուցվածքներում և այլ գործընթացներում։ Պետական կառավարման համակարգում թվայնացումը գնալով ավելի մեծ թափ է հավաքում։ Հոդվածում ներկայացվում են պետական կառավարման համակարգում թվային փոխակերպումների հիմնական առանձնահատկությունները, բաղադրիչները, քաղաքացիների և բիզնեսի հետ պետության փոխառնչությունների հիմնական թվային մոդելները։ Քննարկվել են ՀՀ պետական համակարգում թվային փոխակերպումների էվոլյուցիան, զարգացման առանձնահատկությունները, հիմնական թվային հարթակներն ու դրանց ընձեռած հնարավորությունները։ Առանձնակի ուշադրություն է նվիրվել թվայնացման գործընթացի ռազմավարական կառավարմանը, հայեցակարգային մոտեցումներին։ Վերլուծվել է ՀՀ դիրքը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլոբալ նորարարության համաթվի, դրա ենթաբաղադրիչների, ինչպես նաև ՄԱԿ-ի Էլեկտրոնային կառավարման զարգացման համաթվի և դրա ենթաբաղադրիչների համատեքստում։ Վեր են հանվել թվայնացման ոլորտում ՀՀ գլխավոր հիմնախնդիրները։ Մասնավորապես քննարկվել են թվային գրագիտության, թվային հարթակների վերաբերյալ հասարակության իրազեկվածության ցածր մակարդակի, թվային գործիքների նկատմամբ հասարակության վստահության աստիճանի, կիբերանվտանգությանը վերաբերող խնդիրները, ընդգծվել է պետական թվային հարթակների կառուցման միասնական սկզբունքների և չափանիշների, ինչպես նաև պետական թվային հարթակների միջև կապերի բացակայությունը։
References
Прохоров А., Коник Л. Цифровая трансформация: анализ, тренды, мировой опыт. М., 2019,
Грибанов Ю. Цифровая трансформация социально-экономических систем на основе развития института сервисной интеграции. Автореферат диссертации на соис-кание ученой степени доктора экономических наук, СПб., 2019,
OECD, Digital Government Strategies for Transforming Public Services in the Welfare Areas. OECD Publishing, Paris, 2016,
Chun, S., Shulman S., Sandoval A., Hovy E., Government 2.0: Making Connec-tions between Citizens, Data and Government // Information Polity, № 15, 2010,
Сидорова А. Электронное правительство: повышение общественного участия в уп-равлении государством // Государственное управление. электронный вестник, № 62, 2017,
Onuigbo R., Eme O., Electronic Governance and Administration in Nigeria: Prospects and Challenges // Oman Chapter of Arabian Journal of Business and Management Review, № 5, 2015,
Ефименко Н. Электронное правительство как концепция государственного уп¬рав¬ления в информационном обществе // Беларусь в современном мире: материалы II Рес¬пуб¬лик. науч. конф. студентов, магистрантов и аспирантов, Гомель, 15 мая 2009,
Kabbar E., Measuring E-Government Development: The Haves and the Have-nots // Journal of e-Government Studies and Best Practices, Vol. 2020, 2020,
«Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրին հավանություն տա¬լու մասին», քաղվածք ՀՀ կառավարության նիստի արձանագրությունից, 10 ապրիլի 2014 թ., № 14,
Ա․ Սարգսյան, Յու․ Սուվարյան, Հանրային կառավարումը Հայաստանի Հան¬¬րապետությունում․ զարգացման ընթացքը և բարեփոխման գերակայությունները, Եր., 2018,
«Հայաստանի թվայնացման ռազմավարություն», ՀՀ կառավարության որոշում՝ 11.02.2021թ., № 183-Լ,
«Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաս¬¬տատելու մասին ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի № 926-Ն որոշում,
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության զեկույց,
Global Innovation Index 2022․ What is the future of innovation-driven growth? / 15th edition, World Intellectual Property Organization (WIPO), 2022, Geneva,
UNITED NATIONS, E-GOVERNMENT SURVEY 2022: The Future of Digital Government, New York, 2022,
Global Cybersecurity Index, ITU, Geneva, 2021,
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.