Արտադրողականության և բիզնեսի դինամիկության փոխազդեցությունները. դրանց դրսևորումները տնտեսական աճի վրա
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.2.003Keywords:
արտադրողականություն, գործարար միջավայր, բիզնեսի դինամիկություն, համախառն գործոնային արտադրողականություն, աշխատանքի արտադրողականություն , արտադրողականություն - տնտեսական աճ փոխազդեցություններ , տնտեսական զարգացումAbstract
Արտադրողականության շարունակական աճը կայուն տնտեսական աճի ու հասարակական բարեկեցության բարձրացման կարևոր նախապայման է: Այս համատեքստում շատ կարևոր են արտադրողականության բարձրացման գործոնային փոխազդեցությունների վեր հանումն ու խնդիրների բացահայտումը:
Հոդվածում առանձնահատուկ քննարկվել է գործարար միջավայրի և բիզնեսի դինամիկության դերը՝ որպես մրցակցային բիզնես միջավայրի ապահովման և արտադրողականության աճի առանցքային գործոնային բաղադրիչ: Ըստ «Գլոբալ մրցունակության» զեկույցի՝ աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում շուկաների կառուցվածքը փոխվել է, իսկ բիզնեսի դինամիկությունը դրսևորում է նվազման միտումներ։ Թեև ՀՀ-ում 2018-2019 թթ. դրսևորվել է բիզնեսի դինամիկության որոշակի բարելավում, այնուամենայնիվ այն բավականին ցածր է նույնիսկ տարածաշրջանային երկրների համեմատ:
ՀՀ-ում 2000 թ. սկսված աշխատանքի արտադրողականության աճի դանդաղման միտումները (աճի միջին տեմպը՝ 5․5%) 2020 թ. տնտեսական ցնցումների հետևանքով է՛լ ավելի են խորացել. աճի միջին տեմպը 2020 թ. 2019-ի նկատմամբ կազմել է 0.95%, իսկ 2021 թ.-ին՝ 2020 թ. նկատմամբ՝ մինչև 1.1%: Տնտեսությունում ստեղծված ավելացված արժեքի բաշխման ոչ արդյունավետ մեխանիզմների պայմաններում աշխատողներին վճարվում է հավասարակշիռ գնից ցածր աշխատավարձ, իսկ ապրանքներն ու ծառայությունները նրանք գնում են հավասարակշիռ գնից բարձր գնով։ Սա շատ մտահոգիչ խնդիր է աշխարհում, հատկապես զարգացող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), արտադրական գործոնների մասնակիցների միջև ավելացված արժեքի բաշխման մեխանիզմի աղճատվածության (եկամուտների ոչ հավասարաչափ բաշխման առումով) և սոցիալական աճող բևեռացվածության ու կենսամակարդակի անկման արդի պայմաններում։ Այստեղ բացառիկ կարևորություն է ստանում համախառն գործոնային արտադրողականությունը՝ որպես արտադրական գործոնների մասնակիցների միջև ավելացված արժեքի բաշխման արդյունավետության ցուցիչ:
Տնտեսական աճ–արտադրողականություն փոխազդեցությունների խորքային գնահատման համար կարևոր է ՀՆԱ-ի և արտադրողականության ցուցանիշների՝ ՀԳԱ-ի, աշխատանքի արտադրողականության, ինչպես նաև իրական աշխատավարձի աճի տեմպերի դիտարկումը դրանց փոխկապակցվածության ներքո: Նման մոտեցումը հնարավորություն կտա կենտրոնանալու արտադրողականություն - տնտեսական աճ փոխազդեցությունների խորքային խնդիրների վրա, որոնց լուծումը կարևոր է ՀՀ տնտեսական զարգացման և հասարակական բարեկեցության բարձրացման հրամայականի արդի պայմաններում:
References
Global Competitiveness Report, Special Edition, IMF, World Economic Forum, 2020, How Countries are Performing on the Road to Recovery, Appendix A – Transformation Readiness Framework: Methodology and Definitions,
The Inclusive Development Index 2018, IMF, World Economic Forum, 22 Janu-ary 2018,
OECD Productivity Statistics։ Methodological Notes, OECD, 2021,
ILOSTAT Database Description, Competitiveness Indicators, Labour Productivity, ILO, 2022:
Повышение производительности: краткий обзор руководства для организаций работодателей, МОТ, 2021.
McMillan M., Harttgen K., What is Driving the “African Growth Miracle”? – Tunisia, 2014,
McMillan M., Rodrik D., Sepulveda C., Structural Change, Fundamentals And Growth: A Framework And Case Studies - Washington DC - Cambridge MA, 2017,
Decker R., Haltiwanger J., Jarmin R. S., & Miranda J., The Role of Entrepreneurship in US Job Creation and Economic Dynamism - The Journal of Economic Perspectives, 2014,
Haskel J., Westlake S., Capitalism Without Capital: The Rise of The Intangible Economy - Princeton: Princeton University Press, 2017,
Garcia-Macia D., Chang-Tai H., Klenow P. J., How Destructive Is Innovation? - Department of Economics, Stanford University, 2016,
Haltiwanger J., Scarpetta S., Schweiger H., Cross country differences in job reallocation: the role of industry, firm size and regulations, London EC2A 2JN, United Kingdom, 2014,
Haltiwanger J., Jarmin R., & Miranda J., Who Creates Jobs? Small Versus Large Versus Young. University of Maryland and NBER, 2013,
Hyatt H. R., Spletzer, J. The Recent Decline in Employment Dynamics. IZA Journal of Labor Economics, 2013,
Decker R., Haltiwanger J., Jarmin R. S., Miranda J., The Role of Entrepreneurship in US Job Creation and Economic Dynamism, The Journal of Economic Perspectives, 2014,
Autor D., Dorn D., Katz L., Patterson C.,Van Reenen J., Concentrating on the Fall of the Labor Share. American Economic Review, Cambridge, MA, 2017,
WEF - Global Competitiveness Report, Geneva, 2018,
Virglerova Z., Addeo F., Zapletalikova E., Business dynamism in the world economy, LLC “Consulting Publishing Company “Business Perspectives”, 2020,
Maddison A. “Dynamic Forces in Capitalist Development: Along Run Comparative View”, Oxford, Oxford Universiti Press, 1991,
WEF - Global Competitiveness Report, Geneva, 2019,
Charles Hulten, “Total Factor Productivity. A short biography”, Working Paper 7471, Nation-al Bureau of Economic Research, Cambrdg, 2000,
Ազգային հաշիվներ / Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե (armstat.am), ՀՆԱ օգտագործումը հիմնական ծախսային բաղադրիչներով, Համախառն կուտակման գործակից, էջ 37։
Global Competitiveness Report, Annual Report, IMF, World Economic Forum, 2020-2021, Committed to Improving the State of the World,
Հայաստանի վիճակագրական տարեգիրք / Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե (armstat.am), Աշխատանքի շուկա:
Հայաստանի վիճակագրական տարեգիրք / Հայաստանի Հանրապետութ¬յան վիճակագրական կոմիտե (armstat.am), Կենսամակարդակ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.