Հայաստանի տնտեսության թվայնացման գործընթացը պետական ռազմավարության համատեքստում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.2.082Keywords:
թվայնացման ռազմավարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսության թվայնացում, թվային բիզնես, կիբերանվտանգություն, էլեկտրոնային ծառայություններ, հանրային էլեկտրոնային կառավարումAbstract
Վերջին տարիներին ցանկացած պետության ընդհանուր ներքին ու արտաքին շուկաներում առաջխաղացման, տնտեսության և այլ ոլորտներում զարգացման ու անվտանգային խնդիրների լուծման համար մեծ կարևորություն է տրվում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը և զարգացմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների թվայնացման գործընթացները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն աշխարհի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի համար, քանզի ժամանակակից աշխարհում երկրների ներքին գործընթացների օպտիմալ զարգացման ընթացքի և համաշխարհային տնտեսության մեջ առավել սերտ ինտեգրման ու համագործակցության անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում: Ուստի թվայնացման միտումներին զուգընթաց քայլելը, միջազգային ստանդարտներին համապատասխանելիության ապահովումը պետության մրցունակության բարձրացման և անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից են։ Այդ իսկ պատճառով ցանկացած պետության առաջնահերթություններից են բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը ներքին ու արտաքին միջավայրերում:
Այս համատեքստում հատուկ կարևորություն է ստանում տնտեսության մեջ և բիզնես հատվածում, հանրային կառավարման և քաղաքացիների կենցաղում տարբեր գործառույթների թվայնացման անհրաժեշտությունը: Հետեվաբար տնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներից առաջնահերթ են կիբեռանվտանգության ուժեղացման գծով աշխատանքները, ինչպես նաև անվտանգ թվային միջավայրի ստեղծումը՝ փոխանցվող տեղեկատվության գաղտնիության ապահովմամբ: Այս գործընթացի գլխավոր համակարգող պետական մարմինը տրամաբանորեն պետք է լինի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ֆինանսական, տեխնոլոգիական, կադրային և այլ համապատասխան ռեսուրսների ապահովմամբ: Հոդվածում առաջարկվում է նաև բացատրական և ուսուցողական պատշաճ աշխատանք ծավալել հասարակության բոլոր շահագրգիռ կողմերի համար տնտեսական գործառույթների և բիզնեսի թվայնացման վերաբերյալ, այդ թվում տնտեսավարող սուբյեկտների համար՝ ի դեմս հատկապես արտահանող և ներկրող ընկերությունների, որոնք էական ազդեցություն ունեն երկրի ՀՆԱ-ի և պետական եկամուտների կազմավորման գործում:
References
Հ. Սարգսյան, Ռ. Գևորգյան, Կ. Մինասյան, Ժ. Մխիթարյան, Հ. Զաքարյան, «ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրները», Եր., ԵՊՀ հրատարակչություն, 2020,
Доклад «Present Status and Challenges…, 2021», Современные финансовые технологии в Японии, под ред. С. Белозерова, Е.Соколовской, 2023,
ՀՀ Կառավարության որոշում, 11 փետրվարի 2021 թվականի N 183-Լ «Հայաստանի թվայնացման ռազմավարությունը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին»,
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, «Թվայ¬նաց¬ման ռազմավարական ուղղություններ»,
World Investment Report 2017. Investment and the Digital Economy, United Nations Confer-ence on Trade and Development, Geneva, 2019,
Заявление о цифровой повестке Евразийского экономического союза, 26 декабря 2016 г.,
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.