Երկրների տնտեսական կայունության համաթվի տեսամեթոդական հիմնադրույթները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.003Keywords:
տնտեսական կայունություն, մրցունակություն, նորարարություն, մարդկային ներուժի զարգացում, տնտեսական զարգացում, կայուն զարգացման նպատակներ, համաշխարհային խաղաղության համաթիվAbstract
Տնտեսական բարդ համակարգի յուրաքանչյուր ինստիտուտ, ըստ էության, իր ազդեցությունն է ունենում երկրի տնտեսական կայունության նվազեցման կամ բարձրացման վրա։ Երբ հայացք ենք նետում համաշխարհային տնտեսությանը, այդ տարակարգ ինստիտուտները պատահական կամ ոչ պատահական երևույթների ազդեցությամբ շարունակաբար փոխում են իրենց բնույթը՝ փոփոխելով նաև համաշխարհային տնտեսական կայունության մակարդակը։ Հիմք ընդունելով տնտեսական կայունության կարևորությունը՝ անհրաժեշտ է վեր հանել այն գործոնները, որոնց ազդեցության տիրույթում տնտեսական կայունությունը դրականորեն ներգործում է երկրների տարատեսակ ենթակառուցվածքների վրա:
Հոդվածում քննարկվում են Եվրամիության 25 երկրներում տնտեսական կայունության արդի խնդիրները։ Այս բարդ հարցի լուծման համար օգտագործվել են տնտեսաչափական մեթոդներ, մասնավորապես՝ EViews ծրագրային փաթեթի օգնությամբ իրականացվել է կոռելյացիոն-ռեգրեսիոն վերլուծություն: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր երկրում տնտեսական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի համաթվերի մակարդակներին, ինչպիսիք են համաշխարհային նորարարության, տնտեսական բարդության, մարդկային ներուժի զարգացման և որակի ենթակառուցվածքի համաթվերը: Մեր հաշվարկների արդյունքում պարզվել է, որ Եվրամիության յուրաքանչյուր երկրի տնտեսական կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ տնտեսական տարաբնույթ ուղղություններով, որոնք ներկայացված են սույն հետազոտությունում։
References
Judith Rodin ,“The Resilience Dividend: Being strong in a world where things go wrong”
Andrew Zolli, Ann Marie Healy, “Resilience: Why things bounce back”
Davit L. Sjoquist, “Economic Resilience: A new set of national challenges”
Linwood Pendleton, Jan T. Verdoorn, “Economic resilience and Environmental regulation”
I Gusti Ngurah Agung, “Time series data analysis using EViews”
К. Доугерти, “Введение в эконометрику”
Магнус “Економетрика. Начальный курс”
Jeffrey M. Wooldridge, 2013 “Introduction to Econometrics”
D. Gujaraty,2003 “Basic Econometrics”
S.A.Davoyan and others, Efficiency of Socio-Economic Reforms -The assessment through Integral Index https://www.academia.edu/keypass/cGpmdGg0QVJaaGtnOU5RSjJ6aGllejZxTDZHZkdzZmxIaXh6ZlJ1dDFwQT0tLW9nd0lOcWxNMGw2REkzaThTTWhQRFE9PQ==--1f6cd22e07ecb3fd67e9e54d84f03ebb51eba137/t/mHKe7-QUraML5-bdQuRc/resource/work/40202342/Efficiency_of_Socio_Economic_Reforms_The_assessment_through_Integral_Index?email_work_card=title
S.A.Davoyan and other, The Assessment of Various Reforms with the Help of an Integral Index 2018 http://www.jesd-online.com/dokumenti/upload/separated/EBOOK_Journal_CJ02_ART_2.pdf
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.