Ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.034Keywords:
Ծխախոտի արտադրանք, էլեկտրոնային ծխախոտ, տաքացվող ծխախոտ, նիկոտին պարունակող, ծխախոտային արտադրանքի ներմուծման, արտադրության և արտահնման ծավալներAbstract
Նիկոտին պարունակող ծխախոտի արտադրանքի համաշխարհային մանրածախ իրացումը 2020 թ. կազմել է մոտ 853 միլիարդ դոլար։ Սիգարետների մանրածախ իրացման ծավալը 5,2 տրիլիոն գլանակ է, որը կազմում է ընդհանուր իրացման ծավալի շուրջ 84․1 տոկոսը։ Այս ցուցանիշին սիգարների և սիգարիլաների քանակն ավելացնելու դեպքում կստացվի, որ 2020 թ. ծխախոտի արտադրանքի մանրածախ իրացման շուրջ 93․1 տոկոսը այրվող ծխախոտն է:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 2020 թ. աշխարհի բնակչության 22 տոկոսն օգտագործում է ծխախոտի արտադրանք։ Հայաստանի Հանրապետությունը ծխողների տեսակարար կշռով զբաղեցնում է աշխարհում 42-րդ տեղը (25․5 տոկոս)։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծխախոտի արտադրանքի ներմուծման ծավալը 2022 թ. 2019 թ. համեմատ նվազել է գրեթե 20 տոկոսով, իսկ տաքացվող ծխախոտի և էլեկտրոնային ծխախոտի ներմուծման ծավալներն աճել են։ Ծխախոտի արտադրանքի (սիգարետների) 37 և տաքացվող ծխախոտի 99 տոկոսը ներմուծվել է Ռուսաստանի Դաշնությունից, իսկ էլեկտրոնային սիգարետների 68 տոկոսը՝ Չինաստանից։ Սիգարետի արտահանման ընդհանուր ծավալի 72 և տաքացվող ծխախոտի 75 տոկոսը արտահանվել է Իրաքի Հանրապետություն։
References
Foundation for a Smoke-Free World, Global Trends in Nicotine, 2021․
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.