Ցորենի արժեշղթայի կատարելագործման ուղիները Հայաստանի Հանրապետությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.043Keywords:
արժեշղթա, ցորենի արտադրություն, գյուղացիական տնտեսություններ, դասակարգում, պետական աջակցություն, կլաստեր, ագրարային քաղաքականություն, արժևորումAbstract
ՀՀ-ում պարենային անվտանգության ապահովման ներկայիս համակարգը գործում է ոչ արդյունավետ՝ պայմանավորված կազմակերպական, կառավարման, տնտեսական, ֆինանսական և այլ գործոններով: Ըստ էության համակարգված չեն գործում գյուղատնտեսական արտադրանքի գնման, վերամշակման և ընդհանրապես արժեշղթաներում ներառված ենթակառուցվածքներն ու օղակները: Գյուղատնտեսական արտադրանքի արժեշղթայում գյուղացիական տնտեսությունների դերի արժևորումը և սպասվելիք եկամուտների մակարդակի համապատասխանեցումն ու կայունացումը մնում են օրակարգային:
Հոդվածի նպատակներն են ՀՀ-ում ցորենի արժեշղթայի վերլուծությամբ՝ վեր հանել գյուղացիական տնտեսությունների տեղն ու դերը, հիմնավորել ճյուղային քաղաքականության միջոցառումների համալիր մոտեցումներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Հոդվածի ուսումնասիրության խնդիրներն են՝ վերլուծել ցորենի արտադրության արժեշղթան, հիմնական դերակատարների գործունեությունը, արժեշղթայի արտադրության օղակում առկա բացերը և լուծման ուղիները:
Հետազոտության ընթացքում օգտագործվել են դիալեկտիկական, գիտական աբստրակցիայի, վերլուծության մեթոդները: Հոդվածի համար տեղեկատվական և մեթոդաբանական հիմքն են եղել հեռախոսային հարցախույզները, ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկագրերն ու հրապարակումները, տարբեր գիտական հանդեսներում հրատարակված համապատասխան նյութերը։
Հայաստանում հացահատիկի արտադրությունը պետք է դիտարկել զարգացման ոլորտային գերակայությունների շարքում, ցորենի արտադրության և ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը պետք է ունենա համակարգային և հասցեական բնույթ: Որպես հետազոտության արդյունք ներկայացվում է ցորենի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների խմբային դասակարգման անհրաժեշտությունը՝ արտադրատնտեսական ցուցանիշների համադրմամբ և ցորենի արժեշղթայի արդյունավետ գործունեությանը միտված կլաստերային մոտեցումների կիրառմամբ:
References
«Իրագործելիության ուսումնասիրություն՝ ամբողջահատիկ ցորենի արժե¬շղթան ՀՀ Տավուշի մարզում», հետազոտություն, ՀԱԱՀ, Եր․, 2020։
«Գիտական հաշվետվություն», ՀԱԱՀ, Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոն, Եր․, 2018:
ՀՀ ՎԿ, Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) ան-հա¬տական (գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից 2021 թ․, 2022 թ․։
ՀՀ ՎԿ, ՀՀ արտաքին առևտուրը (ըստ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գոր¬ծունեության ապրանքային անվանացանկի 10-նիշ դասակարգման) 2020 թ., 2021 թ.։
ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թ. պետական աջակցության ծրագիր։
ՀՀ ՎԿ հրապարակումները (Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը 2020 թ., 2021 թ., 2022 թ.։
Պարենային ապահովություն և աղքատություն, 2020 թ., 2021 թ., 2022 թ.։
Восканян А., Мнацаканян К., Казарян М., Проблемы развития и необходи¬мость классификации зерновых хозяйств РА// Вызовы и современные ответы на проблемы устойчивого развития сельских территорий, КубГАУ, 2022г.
Ա. Ոսկանյան, Մ. Ղազարյան, ՀՀ Տավուշի մարզում հացահատիկային տնտե-սության զարգացումը կլաստերային մոտեցումների կիրառմամբ, Եվրոպական համալսարան, Գիտ. հոդվածների ժղվ., ԵՀ, գլխ. խմբ.՝ Հ. Բիշարյան, Եր.: «ԵՀ» հրատ., 2021: Գիրք 12 (1),
Ա. Ոսկանյան, Մ. Հովհաննիսյան, ՀՀ Շիրակի մարզում հացահատիկային կլաստերի ձևավորումը որպես պարենային անվտանգության ապահովման գործոն, «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերական, 2021, 1/73։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.