Պետական բաժնետիրական ընկերությունների և սուվերեն ֆոնդերի կառավարման և վերահսկողության խնդիրներն ու առանձնահատկությունները ՀՀ-ում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.055Keywords:
պետական ձեռնարկություն, ռազմավարական կառավարում, սուվերեն ֆոնդեր , մասնավորեցում, ազգայնացում, կառավարության միջամտություն, կառավարման մարտահրավերներ, հաշվետվողականություն, թափանցիկություն, գործառնական արդյունավետություն, կոռուպցիա, սոցիալ-տնտեսական ազդեցությունAbstract
Հոդվածում քննարկվում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետիրական ընկերությունների դերը երկրի տնտեսությունում և ֆինանսական համակարգում: Վերլուծելով նաև մի շարք անվանի տնտեսագետների տեսակետները՝ բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ են պետական մասնակցությամբ ընկերությունների արդյունավետ կառավարմանը: Նշված ընկերությունների դերը դիտարկվել է երեք տարբեր տեսանկյուններից, մի դեպքում՝ որպես պետական բյուջե շահութաբաժիններ վճարող և պետբյուջեի մուտքեր ապահովող մարմիններ, մյուս դեպքում՝ որպես պետության քաղաքականության շրջանակներում այնպիսի ոլորտներում գործող օղակներ, որտեղ մասնավոր մասնակցությամբ հնարավոր չէ ապահովել պետության նախանշած նպատակները: Բացի այդ՝ պետական ֆոնդերի առնչությամբ դրանք դիտարկվել են որպես տնտեսություն ներդրումների տեսքով ֆինանսական հոսքեր ապահովող մարմիններ: Հոդվածում առանձնացվել և դասակարգվել են նշված բոլոր դեպքերում պետական բաժնեմասի կառավարման գործընթացի խնդիրները և հնարավոր ռիսկերը ՀՀ-ում, ինչպես նաև ներկայացվել են դրանց լուծման նորարարական առաջարկներ: Իրականացվել են օտարերկրյա պետություններում պետական մասնակցությամբ ընկերությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների համադրություններ:
Առանձնացվել են պետական բաժնեմասի կառավարման գործընթացում մարտահրավերների, ֆինանսական գործընթացների, գործառնական գործունեության արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության, օրենսդրական և իրավական, սոցիալ-տնտեսական ազդեցության և այլ կարևոր խնդիրներ, որոնք քննարկվել են համակարգային մոտեցման շրջանակներում:
References
Pier Angelo Toninelli, The rise and fall of state-owned enterprise in the western world, , university of milan-bicocca, Cambridge university press 2000, 226 pages,
Gerard Roland, foreword by Joseph E. Stglitz, Pivatization successes and failures, 2008, Columbia University Press, 231 pages,
Reassessing the Role of State-Owned Enterprises in Central, Eastern, and Southeastern Europe, An IMF staff team led by Christine Richmond, Peter Dohlman, Jacques Miniane, and James Roaf, in collaboration with EBRD staff, Copyright ©2019 International Monetary Fund, 114 pages
Aharoni Y. and R. Lachman, 1982, Can the manager’s mind be nationalized?
Merith Celasun, State-owned enterprises in the Middle East and North Africa, privatization, performance and reform, Copyright ©2001The Economic Research Forum for the Arab Countries, Iran and Turkey, 125 pages
State tate-Owned wned Enterprises nterprises inin Middle iddle East ast, North orth Africa frica, and and Central Asia, ©International Monetary Fund. Not for Redistribution, 93 pages
Kowalski, P. et al. (2013-04-24), “State-Owned Enterprises: Trade Effects and Policy Implications”, OECD Trade Policy Papers, No. 147, OECD Publishing, Paris. http://dx.doi.org/10.1787/5k4869ckqk7l-en
RA Law "On Joint-Stock Companies"
https://www.arlis.am/documentview.aspx?docID=69106
The N 1238 resolution of government of the Republic of Armenia of june 22, 2006 on determining the maximum allowable limits of certain expenditure made by companies with state ownership of more than 50 percent https://www.arlis.am/documentview.aspx?docid=181042
Paul A. Samuelson, William D. Nordhaus, Economics nineteenth edition, McGraw-Hill/Irwin,2009, Quebecor World Versailles Inc.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.