Ավելացված արժեքի հարկի և տնտեսության ոլորտների միջև կապվածության սոցիալ-տնտեսական գնահատականը ՀՀ-ում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.068Keywords:
ավելացված արժեքի հարկ, հարկային եկամուտներ, պետական բյուջե, դրույքաչափ, սպառողներ, տնտեսության ոլորտներ, վիճակագրություն, ռեգրեսիա, թեստ, մոդելAbstract
Հոդվածում գնահատվում է ՀՀ տնտեսության ոլորտների վրա ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ազդեցությունը, համադրվում և համեմատվում են ՀՀ տնտեսության ոլորտների աճի տեմպերը՝ ԱԱՀ-ի աճի տեմպի վերլուծությամբ։ Որպես ուսումնասիրության ոլորտներ են դիտարկվել ՀՀ արդյունաբերությունը, շինարարությունը, առևտուրը և ծառայությունները։ Ներկայացված խնդրի լուծման նպատակով ուսումնասիրվել են այդ ոլորտների և ԱԱՀ-ի միջև սոցիալ-տնտեսական կապերը, քանակական վերլուծության մեթոդների կիրառմամբ իրականացվել է բացահայտված կապերի ռեգրեսիոն վերլուծություն, և գնահատվել է հանրապետության տնտեսության ոլորտների և ավելացված արժեքի հարկի կախվածության աստիճանը։ Հետազոտությունն իրականացվել է Eviews 10 վիճակագրական համակարգչային ծրագրով, կառուցվել են բազմագործոն ռեգրեսիայի մոդելներ, որի պարամետրերը գնահատվել են փոքրագույն քառակուսիների եղանակով։ Արդյունքները ցույց են տվել, որ դիտարկված ոլորտների և ԱԱՀ-ի միջև գոյություն ունի նշանակալի կախվածություն: Հեղինակները հանգել են հետևյալ եզրակացություններին՝ այլ հավասար պայմանների առկայության դեպքում ԱԱՀ-ի աճի տեմպի 1 % ավելացմանը զուգընթաց՝ շինարարության ծավալները ավելացել են 0.8 %-ով, ԱԱՀ-ի աճի տեմպի 1 % ավելացմանը զուգընթաց՝ առևտրի շրջանառության աճի տեմպը ավելացել է 0.6 %-ով, ծառայությունների ծավալի (առանց առևտրի) աճի տեմպը՝ 0.4 %-ով, իսկ արդյունաբերության արտադրանքի ծավալի աճի տեմպը՝ 0.3 %-ով։
References
ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման վերլուծություն, Եր․, 2022։
ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, «ԼՈՒՅՍ հիմնադրամ», Եր., 2022։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.