ՀՀ կայուն զարգացման փոխակերպումը. համատեքստն ու ընկալումը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2024.15.1.004Keywords:
կայուն զարգացում, փոխակերպում, անվտանգություն, սահմանադրականություն, օպտիմալ կառավարման խնդիրAbstract
Հոդվածում նկարագրվում է կայուն զարգացման ինդեքսի փոխակերպման անհրաժեշտությունն ու մեթոդաբանությունը: ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի հաստատված ցուցանիշներով կազմավորվող համաթվի փոխակերպման գաղափարը մտահղացվել է՝ ռեգիոնալ առանձին հիմնախնդիրների առավել սուր դրսևորումների հանգամանքով: Հայաստանի Հանրապետության համար, ի լրումն սոցիալ-տնտեսականի, էկոլոգիականի, դրանք անվտանգությունն ու սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն են: Մեթոդական առումով նման մոտեցմամբ, մեր կողմից մշակվել է կայուն զարգացման ինդիկատորների նորովի համախումբ:
Ինդիկատորների ներմուծված համախմբով կապակցվում են կայուն զարգացման ինդեքսը (SDG Index Score -Y), այնպիսի փոփոխականների հետ, որոնց թվում են կապիտալը և աշխատանքը- K, L, էկոլոգիական բաղադրիչը (Ecology - E), սահմանադրականության մակարդակը (Constitutional Complience - U), անվտանգությունը (Security - Տ), ժամանակը - T: Առաջարկվող հայեցակարգում կայուն զարգացման օպտիմալ գործառումը (ԿԶՕԳ) ելնում է զարգացման առանձնահատկություններով պայմանավորված նպատակներից և սահմանափակումներից: Վերը բերված նշանակումներով կունենանք կայուն զարգացման ինդեքսը, մոդիֆիկացված հետևյալ տեսքով՝ Y=(K,L,E,U,Տ,T):
Հայեցակարգի սկզբունքային սխեման պարունակում է կայուն զարգացման ինդիկատորներ, որոնց ամրագրվում են նաև կառավարման պատասխանատու ինստիտուտները՝ նշելով սահմանադրությամբ պահանջվող համապատասխան նորմը: Մշակված հայեցակարգային հենքի վրա ձևակերպվում է օպտիմալ կառավարման մոդելը, ըստ որի պահանջվում է բոլոր թույլատրելի կառավարումներից, որոնք օբյեկտը տեղափոխում են կայունության մի վիճակից մեկ այլ վիճակ, ընտրել այնպիսի կառավարումներ, որոնց դեպքում նպատակային ֆունկցիան կընդունի մեծագույն կամ փոքրագույն արժեքը՝ կայուն զարգացման ինդիկատորների համար նշված սահմանափակումների՝ ինդիկատորների հնարավոր շարժման հավասարումների դեպքում: Կայուն զարգացման խնդիրներն արծարծելիս գործադրվել են «լապտերիկի» ինչպես ցրված, այնպես էլ ճառագայթային լուսարձակման սկզբունքները:
References
Danilov N., Inozemtseva L., Chernova E., “Technique of Mathematical Model Application for Optimal Management When Studying the Sustainable Development Issues of Economic Region”, Regional Ecinimics: Theory and Ptactice, 45-(372), 2014.
Ghevondyan R., Kazaryan T.,”Security mechanisms in the context of geopolitical changes”, Herald of the Social Sciences, 3 (669), 2023.
Gutmann, Jerg, Katarzyna Metelska-Szaniawska, & Stefan Voigt (2023). The comparative constitutional compliance database.
Harutyunyan G., Sargsyan H., Gevorgyan R., “Constitutionalism: Issues of Diagnostics, Monitoring and Administration”, (Yerevan, Zangak 2017), p 139.
Harutyunyan G., Sargsyan H., Gevorgyan R, “Diagnostics and Monitoring of Constitutionalism in Transition Economies”, Lap LAMBERT Academic Publishing, 2018, p 59.
Sargsyan H., Khachatryan K., Kochinyan N., “State Security and Sustainability Issues in the Context of Sustainable Development of the Country. Phenomenon of Market Economy: From the Beginning to Our Days. Transformation of Economic Systems in the Context of Turbulent Development”, Collection of Scientific Works, Sochi, March 29 - April 2, 2023, pp 254-264.
Sargsyan H., “Ideological foundations of the economic revolution in the Republic of Armenia”, Banber of Yerevan University: economics, 2020, N1(31), pp 3-15.
Sargsyan H., “Fundamentals of Human Development. Study manual for Masters students’’: Chief editor, Yerevan, Noyan Tapan, 2004, p 318.
Sachs J.D., Lafortune, G., Fuller, G., Drumm, E. Implementing the SDG Stimulus. Sustainable Development Report 2023. Paris: SDSN, Dublin: Dublin University Press, 2023. 10.25546/102924.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Hayk Sargsyan, Ruben Gevorgyan, Narine Kochinyan, Sona Sargsyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.