Համայնքների խոշորացումը վարչական տարածքային բարեփոխումների համատեքստում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:G/2024.15.1.042Keywords:
ՀՀ կառվաարություն , համայնք , համայնքների խոշորացում , տեղական ինքնակառավարում , դիրք , վարչական միավոր , եկամուտներ , բյուջե , ծախսերAbstract
Ուսումնասիրության մեջ անդրադարձել ենք վարչական և տարածքային բարեփոխումների համատեքստում ՀՀ համայնքների խոշորացման գործընթացին։ Վարչատարածքային բարեփոխումները Հայաստանի Հանրապետության մարզերում սկսեցին 2015-2017թթ․ և իրականացված եռափուլ համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում՝ 2018թ․ դրությամբ Հայաստանի Հանրապետությունում համայնքների թիվը 915-ից նվազելով հասավ 502-ի՝ բազմաբնակավայր համայնքների 52 փնջերով։
Անդրադառնելով խոշորացված համայնքների կառավարման համակարգում տեղ գտած փոփոխություններին նշել ենք, որ իրականացված խոշորացման արդյունքում, նախ և առաջ Հայաստանի համայնքներում, տեղի ունեցավ համայնքների աշխատակազմերի հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում էականորեն կրճատվել են համայնքների վարչական և կրկնվող հաստիքները,
Ուսումնասիրել ենք նաև խոշորացված համայնքների բյուջեների եկամուտները և ծախսերը և ցույց տվել, որ խոշորացման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել ծախսերի պլանավորում և համայնքային եկամուտների աճ։
Այսպիսով, համայնքների խոշորացումը ընդհանուր առմամբ ունեցել է դրական ազդեցություն և այն էլ ավելի զարգանալու հնարավորություն և ուժ ունի։ Այս կերպ համայնքները ավելի շատ են դարձել ինքնաֆինանսավորվող և ապակենտրոնացման մակարդակը էլ ավելի է բարձրացել։
Բանալի բառեր՝ ՀՀ կառավարություն, համայնք, ՀՈԱԿ, համայնքների խոշորացում, ՏԻՄ, հաստիք, վարչական միավոր, բյուջե, մուտքեր, ծախսեր։
References
• Law on Making Amendments and Additions to the Law of the Republic of Armenia "On Administrative Territorial Division of the Republic of Armenia" HO-148-N/HPT 2015:12:30/91(1180).
• Law on Making Amendments and Additions to the Law of the Republic of Armenia "On Administrative Territorial Division of the Republic of Armenia" HO-93-N, HHPT 2017:06:30/42(317).
• "On the long way of reforms, the RA local self-government system through the eyes of citizens" - report-2016.
• RA government's 2011 The annex to the protocol decision N 44 on approving the "Concept of the enlargement of communities and formation of inter-community associations" of the session of November 10.
• RA Law "On Yerevan Local Self-Government", HO-5-N/HHPT 2009:01:16/3 (669).
• https://www.minfin.am/hy/page/hamaynqayin_byujeneri_ampop_hashvetvutyun_2023t_1-in_kisamyak_
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Mher Otaryan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.