ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Authors

  • Ա. Վաղարշյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2016.20.2.018

Keywords:

կրթություն, միջնակարգ կրթություն, անվճար կրթություն, պարտադիր կրթություն, բուհերի ինքնավարություն, ինքնակառավարման իրավունք, իրավաբանական տեխնիկա, ակադեմիական ազատություն, հետազոտությունների ազատություն, կրթության օրենսգիրք

Abstract

Կրթությունը առաջադիմության, մշակույթի պահպանման, զարգացման անհրաժեշտ պայմանն է, իսկ կրթվելն անհատի զարգացման գործընթացն է՝ միտված գիտելիքների, հմտությունների տիրապետմանը, արժեքային վերաբերմունքի ձևավորմանը: Կրթության՝ որպես հասարակական առաջադիմության հիմնական գործոնի զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է կրթության հիմնահարցերի սահմանադրական պատշաճ ամրագրում, դրա վրա խարսխված՝ օրենսդրական արդյունավետ կարգավորում: Կրթության հիմնահարցերի սահմանադրական կարգավորման հայեցակարգը հասկանալու համար առաջադրենք որոշ հարցադրումներ և տանք դրանց պատասխանները: Պարզաբանման կարիք ունեցող առաջին կարևոր հարցադրումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Ի՞նչ է կրթությունը»՝ գիտական տեսանկյունից, և դրանով պայմանավորված՝ «որո՞նք են դրա սահմանադրական կարգավորման մեկնակետերը»: Այս հարցադրման պատասխանը շատ կարևոր է կրթությանը վերաբերող հարաբերությունների սահմանադրական-իրավական կարգավորման հայեցակարգը, դրույթները ճիշտ հասկանալու ու մեկնաբանելու, հետագա փուլերում օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումը կառուցելու համար:

Downloads

Published

2021-09-10

How to Cite

Վաղարշյան Ա. (2021). ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 7(2(20). https://doi.org/10.46991/BYSU:C/2016.20.2.018

Issue

Section

Articles

Most read articles by the same author(s)