Ժողովրդի իշխանության դեմ հնարավոր ոտնձգությունները և ՀՀ իրավունքի համակարգում դրանց ամրագրման հիմնախնդիրները

Authors

  • Ա․ Վաղարշյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.003

Keywords:

իշխանություն, յուրացում, ուզուրպացում, հանցագործություն, բռնություն, էության անխախտելիություն, քրեական օրենք

Abstract

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է կարևորագույն դրույթ, որի նշանակությունը քաղաքագիտության և իրավագիտության մեջ իրական իմաստով դեռևս չունի և՛ տառացի, և՛ ոգու տեսանկյունից ճշգրիտ գնահատականը: «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Այս դրույթով ՀՀ Սահմանադրությունը հանցագործություն է ճանաչում գործողությունները, որոնք հանգեցրել են իշխանության յուրացման: Որպեսզի կարողանանք ճիշտ բացահայտել այս դրույթի իրավական իմաստը և նշանակությունը ՀՀ իրավական համակարգում, փորձենք կատարել հետազոտական հետևյալ հերթականությամբ քայլերը. ձևականիրավական, համակարգային, համեմատական վերլուծության ու մեկնաբանման ենթարկենք այդ դրույթը, վեր հանենք դրա մեկնաբանման վարկածները ՀՀ, ինչպես նաև նման սահմանադրական դրույթ ունեցող երկրների սահմանադրական իրավունքի տեսության մեջ, իրականացնենք այդ դրույթի՝ որպես իրավական վարքագծի իրավաբանական կազմի տարրերի վերլուծություն և բովանդակության բացահայտում և այդպիսով պարզենք այդ դրույթի ճշմարիտ նշանակությունը ՀՀ իրավական կարգավորման կառուցակարգի նորմատիվ ենթահամակարգում: «Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է» սահմանադրական դրույթի իրավական բուն իմաստը հասկանալու համար նախ հստակեցնենք դրանում օգտագործված որոշ եզրույթների՝ իշխանության և յուրացման իրավական բովանդակությունը:

Downloads

Published

2019-07-26

How to Cite

Վաղարշյան Ա. (2019). Ժողովրդի իշխանության դեմ հնարավոր ոտնձգությունները և ՀՀ իրավունքի համակարգում դրանց ամրագրման հիմնախնդիրները. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(2 (29), 3–16. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.003

Issue

Section

Articles