ՀՀ վարչական դատավարություն. ինստիտուտից՝ իրավունքի ճյուղ

Authors

  • Ա․ Կոչուբաև Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.017

Keywords:

իրավունքի ճյուղ, ինստիտուտ, վարչական իրավունք, վարչական դատավարություն, իրավունքի կարգավորման առարկա, մեթոդ

Abstract

Հանրային իշխանության մարմինները իրենց գործունեության ընթացքում ինչքան էլ ձգտեն ապահովել գործողությունների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կատարում են ոչ իրավաչափ գործողություններ, ընդունում են անհիմն որոշումներ, անձանց անհարկի ծանրաբեռնում են պարտականություններով և այլն: Այս խնդիրը պետության համար լրջագույն մարտահրավեր էր: Հրամայական էր՝ ստեղծել հանրային այնպիսի օղակ, որի գլխավոր առաքելությունը լիներ պետական մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերահսկողությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, կարևորելով վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության էական տարր, ամրագրում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն իրենց երկրի դատարանակազմության և դատական ընթացակարգերի համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որպեսզի երաշխավորվի վարչական ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը: Ներպետական օրենսդրությունը պետք է սահմանի բողոքարկման պայմանները և բողոքարկման մարմնի իրավազորությունը, որոնք պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին2:

Downloads

Published

2019-07-26

How to Cite

Կոչուբաև Ա. (2019). ՀՀ վարչական դատավարություն. ինստիտուտից՝ իրավունքի ճյուղ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(2 (29), 17–22. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.017

Issue

Section

Articles