Երեխայի իրավունքների կարգավորումը ըստ ՀՀ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության

Authors

  • Օ․ Լուխթերհանդթ Երևանի Պետական համալսարան
  • Ն․ Սարգսյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.023

Keywords:

Սահմանադրություն, 37-րդ հոդված, անչափահաս, երեխայի իրավունքներ, տարիք, հասունություն, լսված լինելու իրավունք, երեխայի շահ, երեխային վերաբերող հարցեր, առաջնահերթ ուշադրություն, ծնողական խնամք, պետության հոգածություն և պաշտպանություն

Abstract

Յուրաքանչյուր ֆիզիկական անձ թեև իր ծննդյան պահից ունի իրավունակություն (Քաղաքացիական օրենսգրքի1 20-րդ հոդված՝ 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասություն), բայց լրիվ գործունակություն նա ձեռք է բերում չափահաս դառնալով, այսինքն՝ 18 տարին լրանալով (Քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մաս)։ Մինչև այդ պահը նա «երեխայի» իրավական կարգավիճակ ունի2 (Ընտանեկան օրենսգրքի3 41-րդ հոդվածի 1-ին մաս)։ Երեխայի տարիքով պայմանավորված՝ սահմանափակ իրավաբանական գործունակության պատճառով ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ «մանկությունը» պետության հատուկ պաշտպանության ներքո է (16-րդ հոդված) և համապատասխանաբար՝ 37-րդ հոդվածով երեխային ընձեռում է հատուկ կարգավիճակ, իսկ ծնողների ու պետության վրա դնում է հատուկ, աստիճանավորված պատասխանատվություն՝ երեխայի բարօրության համար (36-րդ հոդված)։ 1995 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը չէր ամրագրում 37- րդ հոդվածի հետ համեմատելի հիմնական իրավունք։ Ընտանիքի հիմնական իրավունքը (32-րդ հոդված) միայն հարևանցիորեն էր շոշափում երեխայի իրավունքները։ 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը թեև ընդարձակել և ուժեղացրել էր ընտանիքին առնչվող հիմնական իրավունքների երաշխիքները (35-րդ հոդված, 36-րդ հոդված), սակայն նույնպես չէր ճանաչել երեխայի հիմնական իրավունքները որպես այդպիսին։

Downloads

Published

2019-07-26

How to Cite

Լուխթերհանդթ Օ., & Սարգսյան Ն. (2019). Երեխայի իրավունքների կարգավորումը ըստ ՀՀ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(2 (29), 23–36. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.023

Issue

Section

Articles