Տարիքը որպես քրեական պատասխանատվության անհրաժեշտ նախադրյալ

Authors

  • Ա․ Մարգարյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.044

Keywords:

տարիք, քրեական պատասխանատվություն, հանցագործություն, երեխա, քրեական օրենսդրություն, «Պեկինյան կանոններ», երեխայի իրավունքներ

Abstract

Քրեական օրենքով արգելված արարք կարող են կատարել տարիքային ցանկացած խմբի ներկայացուցիչները, սակայն նրանցից ոչ բոլորն են ենթակա քրեական պատասխանատվության: Անձին պատասխանատվության ենթարկելու հիմնարար սկզբունքներից մեկը՝ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը, ենթադրում է, որ հանցավոր վարքագիծ դրսևորող անձը պետք է ունակ լինի գիտակցելու իր արարքի բնույթը, սոցիալական նշանակությունը, ունենա սեփական վարքագիծը ղեկավարելու կարողություն: Մինչդեռ անձն իր վարքագծի բնույթը, նշանակությունը, հնարավոր հետևանքները հասկանալու, իր ցանկությունները և մղումները հասարակությունում ընդունելի արժեքային համակարգին ու բարոյական սկզբունքներին, օրենսդրությամբ սահմանված կանոններին համադրելու և դրանց իմաստը ընկալելու կարողություն ձեռք է բերում ոչ թե ծննդյան պահից, այլ ավելի ուշ՝ կենսաբանական և սոցիալ-հոգեբանական զարգացմանը զուգընթաց: Անձի մեջ իրավագիտակցության որոշակի մակարդակ ձևավորվելուց հետո միայն կարելի է քննարկել նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչն էլ ենթադրում է որոշակի տարիքի հասած լինելը: Հետևաբար, մանկահասակները, որոնք ընդունակ չեն գիտակցելու իրենց վարքագծի հակաիրավականությունը կամ ղեկավարելու այն, չեն կարող հանցագործության սուբյեկտ լինել և քրեական պատասխանատվության ենթարկվել: Ասվածի ուղղակի վկայությունն է Գերմանիայի քրեական օրենսգրքի հոդված 19-ը, որը, 14 տարին դիտարկելով որպես քրեական պատասխանատվության նվազագույն տարիք, սահմանում է, որ հանցանքի կատարման պահին 14 տարին չլրացած անձինք պետք է դիտվեն որպես առանց մեղքի գործող1:

Downloads

Published

2019-07-26

How to Cite

Մարգարյան Ա. (2019). Տարիքը որպես քրեական պատասխանատվության անհրաժեշտ նախադրյալ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(2 (29), 44–53. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.044

Issue

Section

Articles