Իրավագիտության մարտահրավերները սահմանադրական իրավունքի՝ որպես համաշխարհային գործընթացի իրավակարգավորաման բազիսային հիմքի համատեքստում

Authors

  • Վ․ Այվազյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.3.031

Keywords:

Rule of law, Systemic Conflict, Genesis, Legal System, Constitutional-legal regulation, world process, global system

Abstract

Համաշխարհային գործընթացների աննախադեպ դինամիկան նորագույն պատմության վերջին ժամանակահատվածում ըստ էության հիմնարար մարտահրավեր է համաշխարհային հանրության առջև այն առումով, թե արդյոք վերջինս կարող է ինքնուրույն արձագանքել նոր իրողություններին, որոնք առաջացել են աշխարհակարգի ընդհանուր կոնֆիգուրացիայի դինամիկ փոփոխությունների և միջազգային իրավունքի գործող համակարգի իրավակարգավորումների շրջանակներում պետությունների փոխհարաբերությունների հետևանքով: Ըստ էության դա մարտահրավեր է իրավագիտությանը՝ որպես հիմնարար գիտության, որի առջև համաշխարհային հանրությունը պետք է քաղաքակրթական գործընթացների շրջանակներում համընդհանուր քննարկմամբ խնդիր դնի քաղաքական համակարգի, տեխնոլոգիական գործընթացի և տնտեսության գլոբալացման աննախադեպ փոփոխությունների հետևանքով առաջացած նոր իրողությունների պայմաններում մշակելու իրավական կարգավորման նոր համակարգ։ Սրան ընդունակ չլինելը կարող է հանգեցնել դրամատիկ վերջաբանի, որի պայմաններում իրավակարգավորումը կունենա ոչ իրավական ձևաչափ, և խնդիրների լուծումը իրավականից կտեղափոխվի ուժային հարթություն։ Սա՝ որպես հակամարտությունների լուծման մեթոդ, զինված բախումների լուծման ակնհայտորեն անմիջական ուղին է։

Downloads

Published

2019-12-03

How to Cite

Այվազյան Վ. (2019). Իրավագիտության մարտահրավերները սահմանադրական իրավունքի՝ որպես համաշխարհային գործընթացի իրավակարգավորաման բազիսային հիմքի համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(3 (30), 31–41. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.3.031

Issue

Section

Articles