Մասնավոր իրավունքի զարգացման արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Վ․ Ավետիսյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.3.054

Keywords:

մասնավոր իրավունք, հանրային իրավունք, իրավունքի զարգացում, իրավունքի զարգացման գիտահենք քաղաքականություն

Abstract

«Հանրային իրավունք» և «մասնավոր իրավունք» եզրույթներն առաջին անգամ հիշատակել է հռոմեացի պատմիչ Տիտոս Լիվիոսը 1-ին դարում: Նա, հավանաբար օգտվելով արդեն իսկ ձևավորված իրավական ավանդույթներից, 12 աղյուսակների օրենքներն անվանում էր հռոմեական հանրային և մասնավոր իրավունքների աղբյուր1: Այնուհետև երրորդ դարում հռոմեացի իրավաբան Ուլպիանոսը փորձեց տեսականորեն բանաձևել և տարանջատել «հանրային իրավունք» (jus publicum) և «մասնավոր իրավունք» (jus privatum) եզրույթները2, բայց և այնպես հանրային և մասնավոր իրավունքի սահմանազատման կամ դրանց հարաբերակացության հարցը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է մնալ իրավագիտության տեսական-իրավական առավել բարդ խնդիրներից մեկը: Հռոմեական իրավունքով տրված այս դասակարգումը հետագայում ընդունեցին զարգացած տնտեսություն ունեցող բոլոր երկրները, բացի Խորհրդային Միությունից: Վ. Լենինի կողմից հռչակված էր սկզբունք, ըստ որի՝ իրավունքի բնագավառում իրենք ոչ մի մասնավոր շահ չեն ճանաչում: Մասնավոր շահին տրվում էր հանրային իրավական բնույթ` այն դիտելով որպես պետության շահ: Ներկայումս, հետխորհրդային հանրապետությունների տարածքում, շուկայական հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացին զուգահեռ, ընթանում է իրավական համակարգերը հանրայինի և մասնավորի տարանջատելու ակտիվ գործընթաց, որը անհնար է արդյունավետ իրացնել առանց տեսական և գիտական հիմքի:

Downloads

Published

2019-12-03

How to Cite

Ավետիսյան Վ. (2019). Մասնավոր իրավունքի զարգացման արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(3 (30), 54–61. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.3.054

Issue

Section

Articles