Սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Ռ․ Հակոբյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.038

Keywords:

սահմանադրություն, սահմանադրական պատասխանատվություն, սահմանադրաիրավական կարգավիճակ, սահմանադրական լիազորություն ու պարտականություն, սահմանադրական իրավախախտում, սահմանադրական սանկցիաRemove սահմանադրություն, սահմանադրական պատասխանատվություն, սահմանադրաիրավական կարգավիճակ, սահմանադրական լիազորություն ու պարտականություն, սահմանադրական իրավախախտում, սահմանադրական սանկցիա

Abstract

Իրավաբանական պատասխանատվության համալիր ինստիտուտը, պատասխանատվության առանձին տեսակներով հանդերձ, իրավունքի ընդհանուր համակարգի օրգանական մասն է: Մասնագիտական գրականության մեջ գերակշռող է հետևյալ մոտեցումը. իրավաբանական պատասխանատվությունը պետական հարկադրանքի միջոց է, որը կիրառվում է իրավախախտ սուբյեկտի նկատմամբ1 ։ Ըստ ակադեմիկոս Վ. Ս. Ներսեսյանցի. «Իրավաբանական պատասխանատվությունը խախտված նորմի սանկցիայով նախատեսված և իրավասու պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատշաճ դատավարական-իրավական կարգով իրավախախտի նկատմամբ կիրառվող իրավական հարկադրանքի միջոցն է» 2 : Իրավաբանական պատասխանատվության հատուկ տեսակ է սահմանադրական պատասխանատվությունը. այն կարելի է բնութագրել որպես սահմանադրաիրավական հարկադրանքի միջոց, որը կիրառվում է այն դեպքում, երբ սուբյեկտը փաստացի սահմանադրական իրավախախտում է կատարում։ Իսկ երբ սուբյեկտը քաղաքական կամ այլ պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու ուժով ինքն է կամավորությամբ ստանձնում իր սահմանադրական պարտականությունների կատարման պատասխանատվությունը, ապա դրսևորվում է սահմանադրական պատասխանատվության ոչ թե նեգատիվ (հարկադրական), այլ պոզիտիվ (պրոսպեկտիվ՝ ապագայում, ժամանակի մեջ դրսևորվող, կամավոր) ձևը։ Այսինքն՝ կարող ենք սահմանել, որ սահմանադրական պատասխանատվությունն իրավաբանական պատասխանատվության ինքնուրույն և առանձնահատուկ տեսակ է, որն ունի իրացման երկու ձև՝ պոզիտիվ կամ կամավոր և նեգատիվ կամ հարկադրական։ Կամավոր ձևը սահմանադրական իրավանորմերի պահանջները պատշաճ կատարելն է, դրանք պահպանելը, որը դրսևորվում է սահմանադրական իրավահարաբերությունների սուբյեկտների իրավաչափ վարքագծում։

Downloads

Published

2020-05-25

How to Cite

Հակոբյան Ռ. (2020). Սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(1 (31), 38–51. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.038

Issue

Section

Articles