ՀՀ-ում in rem վարույթի ներդրման վերաբերյալ որոշ խնդրահարույց հարցեր

Authors

  • Ա․ Հովհաննիսյան Երևանի Պետական համալսարան
  • Մ․ Գրիգորյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.10.2.057

Keywords:

in rem վարույթ, գույքի բռնագանձում, ապօրինի գույք, հետադարձ ուժ, անմեղության կանխավարկած

Abstract

Հայաստանի Հանրապետությունում բավականին երկար ժամանակ քննարկվում էր առանց դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հարցը։ 2020 թվականի ապրիլի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց այդ գործիքը ներդնող օրենքը: Ինստիտուտի ներդրման օգտին խոսում են մի շարք միջազգային փաստաթղթեր։ Գոյություն ունի վիճակագրական տվյալների բավականին լայն շտեմարան, որը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը շրջանառությունից հանելու գործընթացում այդ գործիքի կիրառման արդյունավետությունը։ ՀՀ-ում in rem վարույթը կարգավորվելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով։ Թեև նման վարույթի գոյությունը ՀՀ-ում կարող է ընդհանուր առմամբ արդարացված լինել, թե՛ օրենքը և թե՛ դրա հիմնավորումները շատ առումներով թերի են։ Արդյունքում նման խմբագրությամբ օրենքը կարող է առաջացնել ավելի լուրջ խնդիրներ։ Սույն հոդվածում կանդրադառնանք միայն ամենավիճահարույց հարցերին։ Իբրև օրենքի անհրաժեշտությունը հիմնավորող միջազգային հանձնարարական՝ վկայակոչվում են StAR (Stolen asset recovery) նախաձեռնությունը, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ կոնվենցիան», ՄԻԵԴ-ի որոշ դիրքորոշումներ և ԵՄ փաստաթղթեր2 ։

Downloads

Published

2020-09-30

How to Cite

Հովհաննիսյան Ա., & Գրիգորյան Մ. (2020). ՀՀ-ում in rem վարույթի ներդրման վերաբերյալ որոշ խնդրահարույց հարցեր. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(2 (32), 57–67. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.10.2.057

Issue

Section

Articles