Դատավարական ժամկետների իրավական ընդհանուր բնութագիրը և հաշվարկը քաղաքացիական դատավարությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.3.052Keywords:
դատարան, դատավարական ժամկետ, ողջամիտ ժամկետ, Եվրոպական դատարան, ժամանակահատված, դատավարական գործողություն, դատավարական ժամկետների հաշվարկAbstract
Քաղաքացիական գործերը ժամանակին քննելը և լուծելը քաղաքացիական դատավարության հիմնական խնդիրներից են: Բացի այդ, գործին մասնակցող անձանց համար կարևոր են ոչ միայն իրենց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանությունը, այլ նաև դա ողջամիտ ժամկետներում իրականացնելը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Նույնը ամրագրված է նաև 2015 թ. Սահմանադրության 63-րդ հոդվածում: Դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանը և որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը: Դատավարության մասնակիցների՝ դատարանի, գործին մասնակցող անձանց և դատավարության մյուս մասնակիցների գործողությունները պետք է կատարվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված որոշակի դատավարական կարգով, որով էլ որոշվում են յուրաքանչյուր գործողության իրականացման կարգը, ձևը, վայրը և ժամանակը:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2020 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.